Պատվիրել էի GG տաքսի ։ Այդ մեքենան մինչև պատ երազմը շատ էի նստել. Պա տերազմից հետո նրան չէի հանդիպել։ Բարևեցի: Անտրամադիր ձայնով ասաց… Դավիթ Ղահրամանյան։ Դավիթ Ղահրամանյանն իր էջում գրել է. GG տաքսի էի պատվիրել, մոտեցավ ծանոթ կապույտ opel-ը։ Այդ մեքենան մինչ պատ երազմը շատ էի նստել և արդեն հասցրել էինք մտերմանալ վարորդի հետ, ժպտերես անձ էր, ասող- խոսող։ Սակայն այսօր

տխուր էր երևում։ Պատ երազմից հետո նրան չէի հանդիպել։ Բարևեցի: Անտրամադիր ձայնով ասաց.
-Ինչպես ե՞ն գործերդ։ Տեսա, որ ցուցահանդես ես կազմակերպել Երևանում։ -Նորմալ, շնորհակալ եմ։ Պլանավորում ենք նաև քաղաք Ստեփանակերտում ցուցադրել ֆոտոները։ Ծա նր լռությունից հետո
ասաց. -Որդիս էլ է զո հվել, բայց մար մինը չկա… Այդ պահին ահ ավոր ցա վ զգացի, նրա աչքերի ու ձայնի նման խորը ց ավ։ Չգիտեի, ինչ ասել, ինչով

սփ ոփել նրա վի շտը։ Միակ բանը, որ կարող էի այդ պահին անել, ցա վակցելն էր։ -Իսկ միգուցե գե րության մեջ է՞։ -Չէ, ընկերները
պատմեցին, որ տեսան, թե ոնց է զո հվել։ Մա րմինը տեղափոխեցին Մատաղիս, բայց չհասցրեցին այնտեղից հանել։ Մյուս օրն էլ թուրքերը մտան։ -Իսկ որոնողական աշխատանքները… Հարցս կիսատ մնաց։

-Ոչ, չգտան։ 19-ը տարեկան էր… Ու կրկին դա ժան լռություն։ Հասանք նշված վայր, վճարեցի գումարն ու դուրս եկա։ Ցանկանում էի գրկել նրան, ասել, որ
կարող եմ օգտակար լինել ինչով կկարողանամ։ Հասկացա, նա շատ ուժեղ է, իսկ ե՞ս… Հ.գ Դուք ասեք, որ կյանքը շարունակվում է, իսկ ես կասեմ, որ պա տերազմն է շարունակվում և չեմ իմանում՝ կավարտվի՞ մի օր։ Ուղղակի, փորձում ենք ապրել…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *