Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենակարևոր փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն 1-ինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կր ոն։ Սակայն ավելի քան արտ առոց է այն, որ մ. թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա: Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի

ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք, բարեբախ տաբար, չէին սահ մանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։ 1. Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ. թ. ա. 6-րդ դար)։ Այս քարտեզի վրա աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, իսկ հյուսիսարևմտյան

մասում՝ Արմենիան՝ Հայաստանը, ու Ասորիքը։ Նրանց շուրջը «դա ռը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող 7 կետերը կղզիներ են, ուր անհ նար է հասնել։ Ստացվում է, որ Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։ 2. Հեկատեոս Միլեթացու քարտեզում (մ. թ. ա. 6-5-րդ դդ.) աշխարհը բա ժանված է երեք մասի՝ Եվրոպա,

Ասիա, Լիբիա (Աֆրիկա), որոնք տեղ ակայված են Միջերկրական ծովի շուրջը։ Նրա քարտեզում աշխարհը շրջանաձև սկավառակ է՝ շրջապ ատված օվկիանոսով։ 3. Պոսիդոնիոսի քարտեզը (մ. թ. ա. 2-րդ դար) ընդլայնում է աշխարհի վերաբերյալ եղած պատկերացումները։ Նրա քարտեզում հին հունական տարածքներին են միանում նաև Ալեքսանդր Մակեդոնացու գրա ված հողերը։ Ի դեպ, այս քարտեզում էլ Հայաստանը պատկերված է աշխարհի

կենտրոնում։ 4. Պոմպոնիուս Մելայի քարտեզը (43 թ.) էլ ավելի է «ընդարձակում» աշխարհի սահ մանները՝ զանազանելով Ասիան, Եվրոպան և Աֆրիկան։ Այստեղ «Արմենիա» տեղանվանը կարելի է հանդիպել հյուսիսարևմտյան հատվածում։ 5. Կլավդիոս Պտղոմեոսն 1-ինն էր, որն իր քարտեզի վրա (150 թ.) նշեց երկարության և լայնության գծերը։ 6. Պևինգերյան քարտեզը (4-րդ դար) հստակ պատկերում է Հռոմ տանող բոլոր

ճանապարհները։ Ամբողջական քարտեզը բավականին երկար է։ Այն պատկերում է աշխարհը Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաստան։ Քարտեզի վրա նշված են Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքները և կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։ 7. Կոզմա Ինդիկոպլեվստի քարտեզում (6-րդ դար) աշխարհը պատկերված է որպես

ուղղանկյուն։ 8. Մահմուդ ալ-Քաշհարի քարտեզում (11-րդ դար) աշխարհի կենտրոնում հնադարյան Բալասագուն քաղաքն է, որն այժմյան Ղրղզստանի տարածքն է։ 9. Աշխարհի հայերեն ամենահին քարտեզը (13-14-րդ դար) ըստ էության փոքրիկ աշխարհացույց է։ Նրա հեղինակը հայտնի չէ, բայց ակնհայտ երևում է, որ այն կազմված է ըստ կր ոնական ըմբռ նումների, կենտրոնում Երուսաղեմն է, իսկ աշխարհը շրջապա տում է օվկիանոսը:

10. Հենրի Բանտինգի քարտեզը (1581 թ.), որտեղ աշխարհը պատկերված է եռաթերթ ծաղկի տեսքով,
աշխարհի սահ մանների վերաբերյալ հստակ պատկերացումներ չի տալիս։ Այն ավելի շուտ քրիստոնեական եռամիասնության գաղափարն է շարունակում ու աշխարհի կենտրոնում դնում Երուսաղեմը։ Իհարկե, նմանօրինակ քարտեզում Հայաստանը չէր կարող չլինել։ ys u.am կայք էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *