Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ermenihaber.am-ը զրուցել էր թուրք գրող ոպ թարագմանիչ Մուրաթ Ույուրքուլաքի հետ։ Հայ ընթերցողը նրա հետ ծանոթանալու շանս կունենա դեռևս Հրանտ Դինքի հիշ ատակին նվիրված հոդվածների ժողովածուի շնորհիվ, որն էլ թարգմանվել է հայերեն ու շուտով կտպագրվի ՀՀ-ում։ Գրքի մեջ տեղ գտած հո դվածի մեջ Ույուրքուլաքի հերոսը (ով իսկական կերպար է), վաղ տարիքում

պատմում է, թե հայերը թուրքերին «տակառներն են լցրել և ար յունը խմել», սակայն ծերության տարիներին նա սկսում է բոլորվին այլ պատմություններ պատմել թուրքերի ոճ րագործությունների վերաբերյալ։ «Ու ահա, Համզա պապիկը բավականաչափ ծերացավ։ Ու երբ նա ոտք գցեց թուլամտության խաղաղ և անորոշ աշխարհը, նրա պատմությունը քիչ-քիչ սկսեց փոխվել ․․․ և պատմությունը արդեն սկսում էր միշտ նույն հարցով․

«Գիտե՞ք՝ ինչու է Քըզըլըրմաք գետի անունը «քըզըլ ըրմաք (կարմիր գետ)»։ Ու նա միանգամից էլ պատասխանում էր․ «Որովհետև հայի ար յամբ էր լցվել»։ Մենք տասը հոգու իրար էինք կապում, որ փամ փուշտները զուր չծախսենք, մի կենտ փամ փուշտով զար կում ու գետն էինք գցում բոլորին․․․»- Հայոց ցեղաս պանության ճանաչումն ու դա տապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը ու

ի՞նչ էական նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։ – Հայոց ցեղաս պանությունն այն ոլորտներից է, ուր մենք չենք կարողացել հաղթահարել մեր ատ ելության, ինչպես չարության ու վրե ժխնդրության զգացումը։ Ու գուցե՝ ամենաէականը։ Թուրքիայի բնակչությանը պարուրած վայրի ազգայնամոլությունը չի կարող անհետանալ, մինչ դեռ չի կայացել առերեսումը այդ մեծ

պատմական հան ցանքի հետ։ Եթե ցանկանում ենք կերտել քաղաքակիրթ ու բարեկեցիկ, ժողովրդավար պետություն, ապա պարտադիր պետք է առերեսվենք Հայոց ցեղաս պանության հետ։ Մեզ պիտի մտահոգի այն հարցը, թե ինչու 1915 թվականից առաջ շուրջ երկու միլիոն կազմող հայ ազգից տաս տարի հետո նույնիսկ անունները չմնացին։ Այդ մտահոգությունը այն շրջանակն է, որը կարող է մեզ կապել

մադկության և մարդկայնության հետ։ – Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց առ այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: -Թուրքիայում արդյոք կա՞ն քաղաքական ուժեր, որոնք եթե գան իշխանության, ուրեմն հակված կլինեն հայոց ցեղաս պանության հարցը լուծել, այլ ոչ թե ժխ տել։ -Այս պահով բավական ճանապարհ է անցել «Թուրքիայի

աշխատավորական կուսակցությունը», որի անդամն եմ հենց ես, ինչպես նաև՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որի անդամը ես եղել եմ նախկինում։ – Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության օրոք հայերի նկատմամբ ատ ելությունն ու ռա սիստական քաղաքականությունը ի՞նչ եք մտածում, կմեղմանա թե էլ ավելի կխորանա։ – Չեմ կարծում, թե իշխող

«Արդարություն ու զարգացում» կուսակցության կողմից որևէ բարեխիղճ և առողջ հարաբերություն կարող է ստեղծվել։ ԱԶԿ-ն սեփական իշխանությունը պահպանելու համար ամեն բանի պատրաստ է։ Չեմ մտածում, թե նրա այդ անարդյունավետ իշխանությունը որևէ լավ բան կամ օգուտ կարող է բերել Թուրքիայի ժողովուրդներին։ Ամեն կո րծանիչ որոշում Թուրքիայի այս իշխանության կողմից կարող

է ընդունվել առանց աչք թարթելու. Ներկայիս իշխանությունները անհոգի, անկիրթ և դա ժան են։ – Ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում ՀՀ – Թուրքիա / հայ ժողովուրդ-թուրք ժողովուրդ / հարաբերությունների մեջ։ – Ես այս հարցին լայն եմ նայում։ Աշխարհի ոչ մի ազգ մեկ այլ ազգի հետ խնդիր չունի։ Մանավանդ այն ազգերը, որոնց ուտելիքներն ու պարերը, ինչու չէ նաև երգերն ու աչք-ունքը իրար հետ այսչափ նման են, նրանց հաշտության համար որևէ չնչին ար գելք չի կարղ գոյություն ունենալ։

Добавить комментарий