Իտալիայի իշխող կոա լիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհ նար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի:

«Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստի պելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ուզում եմ հիշեցնել, այդ վարչակազմը չե ղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած տեսակի ազատություն ու անգամ հեր քում է պատմական ճշմարտությունը: Չմոռանանք, որ դեռևս չի հաստատվել արդարությունը հայերի համար, Հայոց ցեղաս պանությունը դեռ ճանաչված չէ: Ու քանի դեռ

այս ամենը կա, չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով բան տարկում է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին։ Մարտի քսաներեքին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների խնդրին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *