Նարին Փայլակյանը գրում է. Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական ար գելավայրի տարածք չէ, նախարարության պարզաբանումը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են։
Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ

գրառման հայտնում ենք հետևյալը. Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական ար գելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում է Հայաստանի տարածքում։ «Սոսու պուրակ» պետական արգ ելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահ պանության ներքո։ Այնտեղ մինչ պա տերազմը իրականացվել են նաև սահ մաների երկայնքով հստակ կոորդինատներով սահ մանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահ մանային փոփոխության չի ենթ արկվել։ Կից ներկայացնում ենք նաև «Սոսու պուրակ» պետական արգ ելավայրի

1-ին սահ մանասյան լուսանկարը, որը մինչ պա տերազմն ըստ սա հմանային կոորդինատների տեղադրվել էր ՀՀ ու Ադրբեջանի Հանապետության սահ մանին ու որը սահ մանային փոփոխության չի ենթ արկվել: Հորդորում ենք զե րծ մնալ ակնհայտ ապատե ղեկատվություն տարածելուց ու հանրությանը մի տումնավոր տեղեկատվական մանիպ ուլյացիաների ենթ արկելուց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *