Նարեկ Սարգսյանը գրում է. Լևոն Տեր-Պետրոսյան կառաջադրվի՞ Հայաստանի վարչապետի թեկնածու: Ինձ այս հարցը վերջերս պարբերաբար տալիս են: Ես չգիտեմ այս հարցի պատասխանը, քանզի Կոնգրեսի ներքին քննարկումներին չեմ մասնակցում ու ավելի շատ բան չգիտեմ, քան կոնգրեսի մնացած համակիրները:

Սակայն իմ կարծիքը շատ կոնկրետ է: Եթե ժամանակը ցույց է տալիս, որ Կոնգրեսը կամ Տեր-Պետրոսյանը ինչ-որ հարցում ճիշտ են, իսկ մնացած բոլորը՝ սխալ ու դրա արդյունքում Հայաստանը աղե տի է մատնվում, ապա դա ողբե րգություն է, այլ ոչ թե հպարտանալու բան: Ես կնախընտրեի, որ մենք ճիշտ դուրս չգայինք:

Ի՞նչ կլինի եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Հերթական անգամ ժամանակը ցույց է տալու, որ առաջին նախագահը ճիշտ էր եւ հերթական անգամ՝ երկիրը աղե տի է մատնվելու: Մի՞թե դա մխիթարություն է: Ինձ համար դա մխիթարություն չէ, այլ ճիշտ հակառակը:

Ես որպես քաղաքացի, չեմ ընդունելու Տեր-Պետրոսյանի չառաջադվելու ոչ մի բացատրություն՝ ինչքան էլ այդ բացատրությունը տրամաբանված, ծանրակշիռ ու հաշվարկված լինի: Ինչու՞: Որովհետև ես ունեմ անհերքելի հակափասարկ և «հակա-հաշվարկ», այն է. — Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում լինելու է նորմալացման հույս:

Ինչ էլ ասեն՝ քաղաքական դասավորություն, նախագահի տարիք, ընտրությունների լեգիտիմություն, Նիկոլի պոպուլիզմ, փողի պակաս, մամուլի եսիմինչ — դրանք ինձ համար չմասնակցելու պատճառներ չեն թեկուզ այն պատճառով, որ վատագույն դեպքում դրանք փոքրացնելու են վերը նշածս նորմալացման հույսը: Նախ ես համաձայն չեմ, որ փոքրացնելու են:

Բայց նույնիսկ եթե ընդունենք, որ էդպես է: թող փոքրացնեն՝ դա խնդիր է՞: Չէ՞ որ չառաջադրվելու դեպքում էդ փոքր հույսն էլ չի լինելու: Թողնենք որ Հայաստանը ընտրություն կատարի մարդաս պանների, խեղկատակների և անմեղսունակների միջև՞: Դա ե՞նք ուզում: Ես դա չեմ ուզում: Բայց նախագահի չառաջադրվելը հենց դա է նշանակելու:

Վերջում նախագահը նորից ճիշտ է դուրս գալու, իսկ Հայաստանը՝ նորից անդառնալի կորու ստներ է ունենլու: Ո՛չ, ես նախընտրում եմ, որ նախագահը մի բանում կամ 10 բանում սխալ դուրս գա, բայց Հայաստանը փորձանքից հեռու պահի:

Ես կասկած չունեմ, որ եթե Տեր-Պետրոսյանը առաջադրվի, հսկայական քանակի ձայներ է հավաքելու: ԲԱՅՑ: Կրկնում եմ՝ անկախ հավաքած ձայների քանակից, անհրաժեշտությունը հենց առաջադրվելն է է: Ինչպիսի արդյունք էլ լինի, նույնիսկ եթե մենք պարտվենք, դա խայտա ռակություն չի լինի: Ինձ համար խայտա ռակվելու միակ ձևը մասնակցությունից հրաժարվելն է: Քանի որ ընտրություններին մնացել է 2 ամսից էլ քիչ ու

մենք պարզ տեսնում ենք, որ հրաժարվել նշանակում է թողնել, որ Հայաստանը ընտրություն կատարի մարդաս պանների, խեղկատակների և անմեղ սունակների միջև: Եթե մենք դա թույլ տանք, հետո մեր քննադատությանը Հայաստանում ոչ մի մարդ լուրջ չի վերաբերվելու: Ով էլ լինի հաջորդ իշխանությունը, ինչպիսի փորձանք էլ բերի երկրի գլխին, ՀԱԿ-ի քննադատությանը բոլոր պատասխանելու են. «Դու՞ք ինչ եք քննադատում, դուք սկի ընտրությանը չմասնակցեցիք»: Ու ճիշտ են անելու:

Ահա սա է իմ կարծիքը: Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի Հայաստանի վարչապետի թեկնածու: Մեր ժողովրդին պիտի տալ այդ հնարավորությունը: Էսքան տանջանքներից եւ ստրեսից հետո մեր ժողովուրդը արժանի է գոնե արժանապատիվ ընտրության հնարավորության: Չի կարելի զրկել մեր ժողովորդին այդ հնարավորությունից:
#Լևոն_վարչապետ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *