Վովա Տեր-Մարտիրոսյանը գրում է. Դիմում եմ կռ ված տղերքին։ Շատ կուզեի, որ կարդաք։ Ես ուզում եմ կարճ պատմեմ ինչ էր կատարվում այստեղ, երբ դուք ձեր կյանքերը չխնայելով պայ քարում էիք թուրքի դեմ։ Եվ հետո ուզում եմ մի բան խնդրեմ ձեզ։ Ամբողջ Երևանը, առանց չափազանցելու զբաղված էր տարբեր մատակարարման խնդիրների լուծմամբ։ Քաղաքում մարդիկ տարբեր հատվածներում կազմակերպել էին ընդունման կետեր, որոնք

աշխատում էին հերթափոխով համարյա քսանչորս ժամ։ Այնտեղ էին ուսանողները, դերասանները, անգամ ծերերը ձեռնափայտով, աղջիկ թե տղա իրար օգնելով, իրար փոխարինելով դասավորում էին
ապրանքները, համակարգում էին աշխատանքները, հաջորդ օրվա պա հանջներն էին տարածում սոցցանցերում, որպիսի մարդիկ բերեն այն ինչի պակաս կար ֆր ոնտում։ Այդ օրերին

սուպերմարկետներում հերթեր էր’ մարդիկ սայլակներով գնում էին անհրաժեշտ իրեր, շատերը գրպանի վերջին կոպեկներով, որ հասցնեն հավա քակայաններ։։ Զուգահեռ, տարբեր արտադրող կազմակերպություններ լծվել էին բանակին անհրաժեշտ իրեր արտադրելու և ԱՆՎՃԱՐ մատակարարում էին բանակին (ֆորմաներ, ոտաշոր, կոշիկներ և այլն)։ Միաժամանակ

շատերը, շատ կարճ ժամանակում ստեղծեցին տարբեր արտադրություներ որոշակի բժշկական ու բանակային իրերի։ Շատ կազմակերպություններ իրենց արտադրանքը նվիրում էին հաճախորդներին մի պայմանով, որ նրանք գումար փոխանցեն զի նվորի ֆոնդին։ Դպրոցներում կազմակերպվեցին մասետկաների(маскировочные сетки) արտադրություն։ Ամբողջ քաղաքում դե ֆիցիտ էր

դարձել կամուֆլյաժ կտորը։ Չնայած նրան, որ մի քանի անբարեխ իղճ վաճառողներ մի քանի անգամ թանկացրել էին այդ կտորների արժեքը միևնույնն է մարդիկ գնեցին ամբողջը։ Իսկ հետո կազմակերպվեցին ներմուծումներ արտ. երկրներից բոլոր անհրաժեշտ նյութերի։ Օրեցօր ավելի և ավելի կազմակերպված էր դառնում թիկունքի աշխատանքները չնայած նրան, որ մարդիկ մասսայաբար վա րակվում էին քո վիդով,

լավանալուց անմիջապես հետո անցնում էին իրենց պարտականություններին թիկունքում։ Այն ժամանակ մարդիկ չէին խ ղճում իրենց ասելով’ բա մեր զին վորի ջանը քարա։ Միաժամանակ սփյուռքից գալիս էր օգնություն թե ֆինանսական, թե ապրանքային, որը նույնպես ծառայում էր բանակի կարիքները հոգալու համար։ Նաև մեծ աշխատանքներ էին տարվում վիր ավորներին օգնելու, անհրաժեշտ ամեն

ինչով ապահովվելու համար։ Այդ ամենն արվում էր ինքնակազմակերպման շնորհիվ։ Ճիշտ է պետությունը փորձում էր թաղապետարանների միջոցով կազմակերպել, սակայն … չստացվեց շատ խան գարել։ Հայ երիտասարդությունը ինքնակազմակերպվել էր սոց ցանցերում ու պայ քարում էր թուրքերի քարոզչության դեմ ամբողջ աշխարհում։ Նաև ուզում եմ ասեմ, որ բիզնեսը, առնվազն շատ շատերը

առաջին օրվանից բոլոր իրենց հնարավորությունները դրել էին և օգտագործում էին հանուն հաղթանակի։ Ու կարողանում էին զուգահեռ բիզնեսն Էլ վարել, որ մարդկանց աշխատավարձ տային ու հարկեր պետությանը։ Եվ ասեմ , որ եթե մի քիչ ել ժամանակ անցներ թիկունքի աշխատանքները ամբողջովին կդառնար լավ կազմակերպված։ Մենք
համարյա դարձել էինք Ազգ-բանակ։ Իմ հիշելով

նման բան չկար 1-ին պա տերազմում։ Շատ ավելի բաներ կարող եմ պատմել, սակայն երևի դուք ել գիտեք արդեն։ Սա պատմում եմ ձեզ, որ չհիասթափվեք, որ շարունակեք հավատալ ձեր մեծ
գործին, որ այս օրով չդա տեք մեր ազգին։ Մենք հրաշալի ազգ ենք։ Մենք կոտ րված ենք հիմա, սակայն դա կանցնի։ Մենք ոտքի ենք կանգնելու հաստատ և վռն դելու ենք թշ նամիներին։ Բոլոր ազգերում ել կան անհաջողներ (семья не без ур одов)։ Խնդրանքս այս է’ չհիասթափվեք։ Ձեր գործն անմ ահ է։ Ձեր արածը անգնահատելի է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *