«Ողջ մնալու համար բախտի գործոնն է եղել միայն»,- պատմում է կամավորական Հովհաննես Մարտիրոսյանը, ում կյանքը «փրկել է» կինդերը։
«Մերի անունով մի աղջիկ էր նվիրել, ասել էր, որ պահեմ վերադառնամ միասին կբացենք։ Գործողություններից 1-ի ժամանակ կինդերն ընկավ գրպանիցս, կռացա, որ վերցնեմ թշ նամու փամ փուշտն անցավ գլխիս վրայով»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը։ Նա կամավոր է մեկնել՝ մասնակցելու Արցախյան պատ երազմին,

բազմաթիվ խոչը նդոտներով է անցել, մինչև հասել է ռա զմաճակատ։ Հակաօ դային պաշտ պանությանն է մասնակցել։ Հովհաննեսի խոսքով՝ պատ երազմում ամենամեծ խնդիրը զի նվորական մեքենաներով տեղափոխությունն է եղել, ըստ նրա՝ պետք էր մարդատար մեքենաներով 3-4 հոգի տեղափոխել։ «Ողջ ազգը գիտեր, որ մեր կռ իվը ԱԹՍ-ների դեմ է, իսկ դրանք աշխատում էին խմբերի և մեծ

մեքենաների վրա։ Օրինակ՝ 5 մեծ մեքենա գնացել են, մեկն է ետ եկել, հինգից չորսը խփ վել է, մինչև, որ արդեն հակաօ դային պաշ տպանությունը նորմալացել էր, այդ ժամանակ նոր միայն հասկացան, որ մեծ մեքենաներով չպետք է տեղափոխել զո րքին»,-ասում է Հովհաննեսը։
Նա հիացմունքով է պատմում 18-20 տարեկան

ժամկետային զի նծառայողների ու նրանց հերոսությունների վերաբերյալ։ «Երբ տեսնում էինք իրենց ոգևորվածությունը, մենք ինքներս ամաչում էինք և դա էր, որ մեզ պահում էր, մենք իրավունք չունեինք իրենց մենակ թողնելու, մտածում էինք ավելի լավ է մե ռնենք, քան իրենց թողնենք և փախ նենք։ Ես համարում եմ, որ իրենք հաղթել են այս

պատ երազմում»,- պատմում է Հովհաննեսը։ Կամավորականի խոսքով՝ իրենք սնունդի խնդիր չեն ունեցել, սնունդը միայն տեղ չի հասել այն դեպքերում, երբ հար ված է հաս ցվել մեքենային, իսկ սոված մնացել են միայն նրանք, ովքեր կո րել են կամ շրջափ ակման մեջ են հայտնվել։ Նրա խոսքով՝ հոգեբանորեն իրենք պատրաստ են եղել ամեն ինչի «Սնար յադները անձրևի նման գալիս էին, շատերը դրան պատրաստ չէին, դրա համար էլ փախ նում էին»։ Հովհաննեսն ասում է, որ 44 օր դիմանալն արդեն հաղթանակ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *