Միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել, քանի որ… ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Մեղրիի միջանցքի» հարցի մասին։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտ անգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը վստահեցնում է, որ «Մեղրիի միջանցքի» մասին ընդհանրապես խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս

մասին ասաց Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դի տարկմանը, որ Ադրբեջանը խոսում է «Մեղրիի միջանցքի» մասին: «Նրանք կարող են շատ բան խոսել, սակայն միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել»,-ասաց Մելքոնյանը: Նա նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ

աշխատանքային խումբն ուսումնասիրում է լոգիստիկայի, ճանապարհների հնարավոր տարբերակները: «Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Կարող են լինել տրանզիտ բե ռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, սակայն ոչ թե միջանցքների հետ կապված հարցեր»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *