Մեկ — երկու ամսվա ընթացքում հայ գե րիների վերադ արձի դրական տեղաշարժ է լինելու. Սիրանուշ Սահակյան։ Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գեր իների վերա դարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դա տարանում (ՄԻԵԴ) հայ գեր իների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Այս պահին պրոցեսը գտնվում է սառը վիճակում։ Մենք կարճաժամկետ

հեռանկարում դրական տեղաշարժ չենք ակնկալում, սակայն այս ամենը բազմագործոն է, որտեղ գերակշիռ են նաեւ քաղաքական գործոնները, չենք բացառում՝ որոշակի կառույցների, պետությունների վերադի րքավորման արդյունքում լինի տեղաշարժ։ Ունենք հստակ ինֆորմացիա, որ մեկ-երկու ամսվա ընթացքում գեր իների վերադ արձի դրական տեղաշարժ հաստատ տեղի է ունենալու։ Դրանք վերջնաժամկետներ չեն, սակայն փոփոխվող

իրավիճակում, երբ շատ արագ են տեղի ունենում զարգացումները, մենք չենք բացառում որոշակի փոփոխությունների պարագայում՝ հարցում տեղաշարժ կարող է արձանագրվել»,- նշեց Սահակյանը։ Նա ընդգծեց՝ արդեն իսկ ականատես ենք լինում, որ շատ ավելի լայն կառույցներ ունեն ներգրա վվածություն, որոնք գեր իների վերադարձի մասին ավելի շատ են սկսել բարձրաձայնել. «Որոշակի քաղաքական զարգացումներ սպասվում են նաեւ Հայաստանում, որը կարող է ինտենսիվացնել

աշխատանքները եւ տեղաշարժեր ապահովել»։ Անդրադառնալով հայ գեր իների վերադարձի վերաբերյալ վերջին իրադարձությանը, որը պարզվեց ապատեղեկատվություն էր՝ փաստաբան Սահակյանն ասաց, որ իրենք այդ դեպքի առնչությամբ տեղեկատվության կրող չեն եղել. Սիրանուշ Սահակյան «Չենք բացառում, որ ռուս-ադրբեջանական կողմերը տարաբնույթ հարցերի քն
նարկումների նպատակով կարող են այցելություններ կազմակերպել, սակայն միշտ չէ, որ այդ

այցելությունները հանգուցալուծվում են նաեւ հայրենադարձությամբ։ Տեղյակ լինելով, որ Մուրադովն այցելել է Բաքու, մենք անվերապահորեն հետեւություն չենք արել, թե գեր իներ են հայրենադար ձվելու։ Հայրենադա րձության դեպքում

պետք է որոշակի պայմանավորվածության ձեռքբերում, իսկ նման լար ված հայտարարությունների պայմաններում դժ վար թե այդ պայմանավորվածությունը հնարավոր լիներ։ Մեզ համար տարա կուսելի էր, որ նման բուռն կերպով, նաեւ պաշ տոնական հաստատումով հայտարարություններ էին տեղի ունենում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *