«Նամակ Մխիթարից» Ջերմ բարևներ բոլորին։ Նամակս Հադրութի դիրքերից եմ գրում, որտեղից ընկերներիս հետ միասին հավերժ հսկելու ենք մեր հայոց սահմանները։ Արդեն հասցրել եմ կարոտել բոլորիդ, սակայն գալ չեմ կարող, քանզի պատ երազմը մեզ համար, երբեք չի ավարտվի։ Հիշում եմ, երբ լսվեց նահանջ հրամանը ես ու Հայկը գնացինք մեր վի րավոր ընկերոջը օգնության։ Ընկերս փրկվեց, մենք՝

անմա հացանք։ Հավանաբար էդպես է, ամեն ինչի վերջում, մարդ փորձում է վերհիշել ամեն ինչ սկզբից և ես կարոտել եմ իմ կյանքի ապրած ամեն օրն ու այսօր որոշել եմ հիշել այդ ամենը սկզբից։ Հիշում եմ ինձ փոքր տարիքում թե ինչքան ակտիվ էի, դեռ նոր էի քայլում, սակայն արդեն շատ էի սիրում սպորտը։ Ինքնուրույն իջնում էի բարձր մահճակալիցս ու վազվզում։ Հիշում եմ մի անգամ այդպես

պատահական վա խեցրի մայրիկիս, նա չէր մտածի, որ ինքնուրույն կարող եմ իջնել բարձր տեղերից։ Դեռ շատ փոքր էի, 3 տարեկան ինքնուրույն վազում էի դուրս ընկերներիս ու խաղերի գիրկը։ Ախ երանի կրկին կարողանայի վերադառնալ ու ընկերներիս պատմեի, թե ինչեր տեսա այս օրերին։ Խմեինք հաղթանակի կենացը և երջանկանայինք ,որ ոչ մի զ ոհ չունեցանք։ Երանի… Հիշում եմ երբ գնացի գիմնաստիկայի այնքան ակտիվ էի, աշխույժ։ Սիրում էի օգնել մայրիկիս խոհանոցային գործերի մեջ։ Իմ

էներգիան երբեք չէր սպառվում, սիրում էի ապրել կյանքս ակտիվ և հասցնել անել ամեն ինչ։ Այնքան ակտիվ էի, որ դպրոցիս զուգահեռ քոլեջում էի սովորում և շատ առարկաներ պարապում համալսարան անվճար ընդունվելու համար։ Եւ ինձ մոտ դա էլ ստացվեց։ Հիշում եմ դպրոցում երբեք չէի թողնի դասընկերուհիներիս ու ուսուցիչներիս նեղացնեին։ Օգնում էի բոլորին և սիրում կյանքը։
Հիշում ե՞ս մամ, կանգնում էի հայելու առաջ նայում ինձ, հիանում ու ասում. «Մերս, տղեդ

սիրունա չէ՞»։ Գիտեմ մամ ջան, որ աշխարհի մեջ քո սիրունն էի, քո թիկունքը, քո ուժեղը։ Խնդրում եմ ժպիտով կարդաս այս տողերը և մաքրես արցունքներդ։ Ես քեզ միշտ ուրախ էի ցանկանում տեսնել։ Հետո եկավ ծառայությանս ժամանակը։ Այնքան ուրախ էի, որ պաշտ պանելու եմ հայրենիքս։ Միշտ զանգում էի ընտանիքիս և ասում,որ ամեն ինչ լավ է։ Սերժանտ էի, դիրքի ավագ և հպարտորեն էի կատարում ինձ վստահված գործը։

Մի օր էլ եկան ոպ ասացին, որ լավ ծառայության համար ստացել եմ «Քաջարի մար-տիկ» կոչումը։ Այդ պահը երբեք չեմ մոռանա, էնքան ուրախ էի, որ պատկերացնում էի ծնողներիս հպարտությունը։ Չնայած նրանք միշտ էին ինձնով հպարտ և իմ քայլերից երբեք գլուխները չէին կախի։ Հուլիսի 12-ը երբեք չեմ մոռանա ու պահել եմ հոգուս տաք անկյունում։ Այդ օրը ես վերջին անգամ գրկեցի հարազատներիս։ Կարոտել էի նրանց և սպասում էի

նորից գրկելուն։ Սակայն դա վերջինն էր, որը չի մոռացվի։ Հիշում եմ սեպտեմբերի քսանվեցը ,քույրիկիս ծննդյան օրը։ Քույրիկս ուզում եմ, որ այդ օրվա մաղթանքներս սրտումդ ամուր պահես և իմ փոխարեն էլ ծնողներիս երջանկացնես։ Այնքան տխուր էի, որ քրոջս ծննդյան օրը ներկա չէի, սակայն տեսակապով կարողացա ներկա լինեն ծնունդին, թեև մայրս զգաց աչքերիս տխրությունը։ Հաջորդ օրը պատ երազմը սկսվեց.

Հայրս հենց այդ օրը ինքնակամ եկավ ԱՀ։ Ես չիմացա, որ նա վի րավորվել է և իրեն տեղափոխում են Երևան։ Երբ դասակիս հրամանատարը զո հվեց, մար տը պետք է վարեի ես։ Ողջ ընթացքում հիշում էի, որ շուտով հայրս կհասնի և դրա համար տղերքին ասում էի, որ հանկարծ չվա խենան։ Ես ամեն բան միայնակ էլ կանեի, չէի ուզում, որ ընկերներիս մի բան պատահեր։ Արդեն օրացույցի 100-րդ օրը ջնջած պիտի լինեինք։ Օրերը ինձ մոտեցնում էին, տունդարձին։ Սակայն պատ երազմը հար վածեց այդ օրերին և ինձ հասցրեց Եռաբլուր, ուր ննջում են

հավերժողները։ Այստեղ ուժեղ ընկերներիս հետ եմ և վերևից հսկում ենք մեր Երևանյան քաղցր գիշերները, որի փողոցներով սիրում էի զբոսնել և մտորել կյանքիս մասին։ Կարոտել եմ բոլորիդ ու նրանց, ում չհասցրի ասել, ցանկանում եմ իմանաք, որ սիրում եմ անչափ։ Էհ ինչ արած պատ երազմն է այդպիսին, իսկ մեր ընտանիքը, հայրենիքը պաշտ պանելու ամուր ոգով է լցված։ Դուք միշտ սպասեք, դուռն էլ բաց պահեք։ Մի օր ես էլ ծաղիկները ձեռքիս և մեդալը կրծքիս տուն կգամ։ Ձեր հավերժ զինվոր Մխիթար Գալեյան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *