Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին. Կաս եցրեց ՀՀ-ի անվերահ սկելի դարձած ան կումը. Հույս ներշնչեց պարկեշտ անձանց, որ կարելի է ապրել արժանապատիվ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վասակ Դարբինյանը: Յոթ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Լևոն Տեր-Պետրոսյանը հաջողության հասավ ժողովրդական (չվարանեմ ասել՝ աննախադեպ) զարթոնքի միջոցով և ձախ ողվեց կադրային քաղաքականության մեջ անուղ ղելի ու աննե րելի

վրի պումների ու սխալների արդյունքում: Նրա գերխնդիրը փառքն էր: Հանուն պատմության մեջ մնալու՝ նույնիսկ իր ու հաջորդող սերնդից անի ծվելու գնով, զուգահեռաբար՝ սերունդների օրհնանքին արժանանալու նպատակասլացությամբ: Նա չկենտրոնացավ ոչ կրթության, ոչ կոռու պցիայի,
ոչ էլ մշակույթի կամ նույնիսկ որևիցե ենթամշակույթի վրա, համարելով, որ դրանք իրենց հունով կկարգավորվեն,- քանի որ սևեռված էր ազատ ագրական շար ժման, հետո՝ պետականության

ստեղծման և զուգահեռ ծավալված պա տերազմի վրա: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի առաջնորդ հռչակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի մի քանի առանցքային վրի պումների, դրանց ուղեկից թու լության ու նաև անհաջող կադրային քաղաքականության հետևանքով, շրջա պատվեց պատեհապաշ տների բանակով, ռոմանտիկների ուրվ ականներով, ճանաչվեց և արհա մարհվեց որպես «Հայր մերը» չիմացող տգ ետ, նաև՝ իբր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու քահանայի որդի, որը, ցա վոք, ոչինչ չի հասկացել հավատից, բարությունից, օրհնանքից ու առհասարակ

պարկեշտությունից,- կո րծանվեց և դեռ շարունակում է կո րծանվել իր աներևակայելի ագահության, մարդկանց և կենդանիների հանդեպ դա ժանության, իր մեջ և իր շուրջը բացասական ահռ ելի էներգիայի կուտակման պատճառով,- որքան էլ հիմա մտածի, թե վիր ուսից է իրեն սպառ նացող վտա նգը: Սրան հաջորդած Սերժ Սարգսյանը՝ բնածին դանդաղամիտ, նաև՝ շրջահայաց, սակայն անվճռական, իր

ապահովությունը գերագնահատող ,- ինչպես և իր նախորդը՝ դարձավ փողի իշխանության գե րին, իր շուրջը համախմբեց իր պե սներին և իրենից կախ վածություն ունեցողներին՝ դի րքի կամ ունեցվածքի չափով, որոնք ընդունակ են առժամանակ բթ ացնել մարդկանց զգացողությունները աշխարհիկ ժամանցի հանդեպ գայթակղություններով,- ի վերջո կորցրեց ժամանակի, տարածության, նաև՝ գումարի, իշխանության, թռիչքի, փոսի և բազմաթիվ այլ

առանցքային բաների զգացողությունը ու հեռացավ իր անփառունակ ճակատագիրը վերաիմաստավորելու: Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին: Կա սեցրեց ՀՀ-ու անվե րահսկելի դարձած ան կումը: Հույս ներշնչեց պարկեշտ անձանց, որ կարելի է ապրել արժանապատիվ: Վերադար ձրեց ռոմանտիկան, թե աշխարհը կարող է լինել մեր ընկալումներին համապատասխան, և վրի պեց…: Ոչ թե՝ որ

անհեռատես է, այլ որ անուղղելի լավատես է: Նիկոլը կարող է պար տվել իր իսկ հաղթանակած դաշտում. ժողովրդավարության, ազատության, արդարության վերականգնման դաշտում: Քանի դեռ չի պա րտվել՝ ես պարտավոր եմ ետ պահել նրան պար տությունից, եւ նա պարտավոր է լսել ինձ: Իմ ասածները մի քանի պարզ խորհուրդներ են. 1. ստեղծիր համերաշխության մթնոլորտ. գծիր սահ մանը ներկայի և անցյալի միջև՝ հստակ սահմանելով

կանոններ ներկայի և ապագայի համար, անցյալի յուրաքանչյուր իրադարձության հանդեպ ցուցաբերիր բացառիկ ողջամտություն, լայնախոհություն և մեծահոգություն, որ չվաստակես վրիժա ռուի կամ կողմնապահի համբավ, 2. զսպիր զգացմունքներդ. հիշիր՝ դրանք թեև քո հաղթաթուղթն են, սակայն զգացմունքը ժամանակի ընթացքում բթ անալու հատկություն ունի, հատկապես, եթե այն փոխանցում ես ազգին, որը հաճախ շփոթում է այն

բնազդի հետ, իսկ հետին խելքը, ինչպես միշտ, ուշանում է, 3. որոշիր առաջնային անելիքներդ,
հաշվարկիր քայլերդ, ընդ որում, համոզված լինելով, որ դրանք կարող ես որոշել ու հաշվարկել միայն դու, 4. ընտրիր թիմ, որի անդամները կլինեն իրազեկ, նաև՝ անկախ, քեզնից ոչ պակաս խելացի, ու որոնց հետ խորհրդակցելով՝ կկայացնես որևիցե որոշում: Ոչ մի էական որոշում չհրապարակես՝ առանց այդ թիմի անվերապահ աջակցության: Ոչ մի առարկություն չանտեսես, 5. ստեղծիր իսկապես

արդար և անխո ցելի իրավապահ համակարգ, վերացրու փոխըմբ ռնման բացակայությունը իրավաբանների ու շարքային քաղաքացիների միջև, հիշիր, որ դա տական իշխանությունը յուրաքանչյուր վայրկյան կարող է շրջվել քո դեմ, քանի դեռ այն կրում է սովետական տարիների դրոշմը, 6. մի արձագանքիր ցածրակարգ ինտելեկտի տեր գործիչներին, խառ նակիչներին ու սա դրիչներին, թող ուրիշները պատասխանեն, 7. առաջնորդվիր միմիայն այս համոզմունքով՝ քո հաջողությունը ՀՀ-ի

հաջողությունն է, ու քո ձա խողումը լինելու է ՀՀ-ի ձա խողումը: Հ. Գ. Կոռ ուպցիայի դեմ պա յքարում դու կարող ես պար տվել, դրանից ող բերգություն չսարքես, քանզի շատ ունևորներ, որոնք ծնվել եւ ապրել են ս տորադասի բար դույթով, կա շառքով իրենց հարցերը լուծելով՝ էդ պա յքարում քո հաղթանակը համարելու են իրենց պար տությունը: Քանզի սա ամենաառանցքային հարցն է, արդյունքը կարող ես ակնկալել մնացած կետերի պայմանները հաջողությամբ կատարելուց հետո: Նույնիսկ մեկ քայլը մեծագույն ձեռքբերում կլինի ՀՀ-ի ինքնիշխանության ամրապ նդման համար:

Добавить комментарий