ՀՀ քաղաքացու բաց նամակը Իլհամ Ալիևին. Ես՝ ՀՀ քաղաքացի Նարեկ Հարությունյանս, բաց նամակով դիմում եմ Ադրբեջանի նախագահին՝ Իլհամ Ալիևին.
Իլհամ Ալիև, նախ և առաջ ուզում եմ անդրադառնալ ձեր պահվացքին, որը ամենևին էլ նախագահին վայել չէ։ Այն ազգը, որը ս գի ու

վշտի մեջ է, չի կարելի ծш ղրանքի առարկա դարձնել, և ամեն առիթ օգտագործել ծաղրելու համար, դա ղեկավարին վայել պահվացք չէ։ Իլհամ Ալիև, որովհետև մեր որոշ պաշտոնյաներ ու իրենց ընդիմադիր կոչող մի քանի ուժեր զբաղված են ներքաղաքական կյանքով (աթոռակռվով), ու

ժամանակ չունեն պատասխան տան ձեր ծաղ րանքներին և վի րшվորանքներին,որոշեցի ես՝ շարքային քաղաքացիս պատասխանել ձեզ։ Որ ասում եք՝ <<ՀՀ-ին բանակ անհրաժեշտ չէ>>։ Մի գուցե ձեզ բանակ պետք չի, որովհետև դուք ձեր հարցերը լուծում եք այլ ճանապարհով, ինչը վերաբերվում է ձեր բանակին, ձեր բանակի ուժը տեսանք հուլիսյան մш րտերի ընթացքում, այ դա էր ձեր բանակը, որը ամենևին էլ հպարտանալու պատճառ չի տալիս։ Ինչը

վերաբերվում է 44-օրյա մղձ шվանջին, դա ամենևին էլ ձեր բանակի շնորքը չէր։ Դուք ունեք Թուրքիայի պես դաշնակից, որն իր մտածողությամբ չի տարբերվում ձեզնից։ Դուք կարողացաք այս անարդար աշխարհին լռեցնել ձեր փողերով, ու միջազգային հանրությունը կուրորեն հետևում էր ձեր ոճր шգործություններին։ Չեմ հերքում, ես նախանզով եմ նշում ձեր հավատարիմ դաշնակից ունենալու

հանգամանքը, որը որ մենք երբևէ չենք ունեցել մեր պատմության ողժ ընթացքում։ Սակայն ես հպարտ եմ մեր զինվորներով, մեր ազգով, որ ազգովի պш յքար ենք տալիս մեր արժեքների համար, որը որ երբևէ դուք չեք հասկանա դա ինչ է։ Հայը իր արժեքների համար է կռ վում, իսկ դուք կռ վում եք մենակ տարածքների համար, որի իմաստը դուք չեք

հասկանում, որովհետև դուք տարածքները մենակ մաթեմատիկական տերմիններով եք չափում, այլ արժեքներ չունի ձեր համար։ Կան տարածքներ, որը չեմ իմանում ինչ հիմքերով համարում եք ձեր պատմական տարածքները։ Հետաքրքիր է, դուք պամություն ունե՞ք, որ պատմական տարածքներից եք խոսում, ձեզ ծաղ րանքի առարկա մի սարքեք միջազգային

հանրության առջև, բոլորն են տեղյակ պատմությունից։ Մեր պատմամշակութային կոթողները ամեն ինչ ասում են, թե որն ում պատմական տարածքն է, որքան էլ шվ երեք մեր պատմական արժեքներ ունեցող կոթողները, պատմությունը ջնջել չեք կարող։ Բոլորին կարող եք ստել, սակայն ինքներդ ձեզ չեք ստի, դուք ինքներդ գիտեք մեր և

ձեր բանակի տարբերությունը։ Ուշքի արի Իլհամ Ալիև, ամեն բան չի, որ կարող եք փողով առնել, հանդարտվեք վերջապես, եթե կարողանում եք խուսափել միջազգային պш տժամիջոցներից, Աստծո դш տաստանից խուսափել չեք կարող։ Հույս ունեմ, որ կգա մի սերունդ, որ արդար կդատի, ու կնախընտրեն ապրել խաղաղ երկնքի ներքո …Ձեր пխ երիմ թշ նшմի՝ Նարեկ Հարությունյան…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *