Նախ նշենք, որ Գարիկ Յուրիի Մարտիրոսյանը ազգությամբ հայ հումորիստ է ու հաղորդավար։ Այժշ ապրում է Ռուսաստանում ու աշխատում է ՏՆՏ հեռուստաալիքում։ Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է քաղաք Երևանում: Նա Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն ու ստացել

նյարդաբան-թերապևտի որակավորում: Երեք տարի նա աշխատել է մասնագիտությամբ: Լրագրող ու հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն իր Տելեգրամյան ալիքի մեջ լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ Գարիկ Մարտիրոսյանը НТВ հեռուստաալիքի «Маска» նախագծի եթերում չի գովազդել «ադրբեջանական»

թեյը։ Հումորիստը հանդիսանում է նախագծի ժյուրիի անդամներից մեկը։ Ժյուրիի հինգ անդամները՝ Վալերիան ու Ֆիլիպ Կիրկորովը, Ռեգինա Տոդորենկոն ու Ռոդրիգեզը և Գարիկ Մարտիրոսյանը գործողության ընթացքում գնահատում են մասնակիցներին ու խմում են հովանավորի

տարբերանշանով բաժակներից: «Աչքի է զարնում, որ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կամ առանց ըմպելիքի է նստում, կամ էլ սեղանի վրա բաժակը այնպես է դնում, որպեսզի «Ազերչայ» գրությունը տեսանելի չլինի», – իր Telegram-ի մեջ գրում է Քսենիա Սոբչակը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *