Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու Փաշինյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչմանը նպաստել է չորս գործոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց վարչապետի ընտրության համար հրավիրված ԱԺ-ի

հատուկ նիստի ժամանակ: «Ես կարծում եմ, որ այստեղ կա 1 երկարաժամկետ, 1 միջնաժամկետ գործոն ու 2 կարճաժամկետ գործոն ։ Երկարաժամկետ գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի ու սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է ։ Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է ու այս համատեքստում դիսո նանսը, որն առաջացել է

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ։ Կարճաժամկետ գործոններից առաջինը՝ քառասունչորսօրյա պատ երազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրա վվածությունը, երկրորդը՝ ՀՀ ժողովրդավարական երկիր լինելը ։ Այս 4 գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ ու պատմական որոշման կայացմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *