Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախ ստականների ևս մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախս տականներով, բո բիկ, ցնց ոտիավոր ծեր և մանուկներով, սոված ու ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Արցախում տեղ չկա։ Տեսարանը ահա վոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ և ասացի՝

«դու անա սուն ես»։ Բռու նցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։
Արդյունքում ԼՂ-ն զրկ վեց 35 հազար բնակչից, և Հայաստանի փախս տականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագա ղթեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատե լության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների հանդեպ։ Ես տվյալ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։ Դե, միանշանակ, Ստեփանակերտը, Վանքը,

Մարտունին, Լաչինը, Սարսանգը, Քարինտակը, ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին ու ուրիշ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահ մանից «հեռու» են 50-100 կիլոմետր, ինչպես դու ես գրում քո «пису лька»-ում։ Պարզվում է՝ դու ԱՀ-ի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։ Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բացարձակ մանրուքներ չեն։ 1998 թ-ին 30 մա րտի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 % քվեն դարձրիր քեզ համար 59 % ու քեզ հռչակեցիր Հայաստանի նախագահ։ Իսկ 73 %

ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահ անջով։ Եվ, միանշանակ, խա բեցիր, ինչպես միշտ։ 1998 թ-ի դեկտեմբերի տասը. Վահրամ Խորխոռունու սպա նությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադ ավ ոճրագո րծության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչ ար գործում հի շատակե՞լ ես քո ու ԼՂՀ ՆԳ փոխնախարար, ՀՀ-ից գործուղված Վահրամ Խորխոռունու առավելքան լա րված

հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։ Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս հետո Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահ ոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայ քարի միջոցով, ոչ թե տեռ որով։ Խա բելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դր դեցիր վերջինիս հետ

դաշինքի։ Դու սար սափում էիր այդ դաշինքից, քանզի երկուսից էլ ահ ավոր վա խենում էիր։ Քո վա խկոտությունը, թե գոռո զությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն» դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը ու Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։
1999 թ-ի ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, քանի որ չէր ցանկանում երեսդ տեսնել, ու ուղարկեց ինձ։ Դու կա տաղած էիր, եկար նիստի, ու քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Այդպիսի բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրա մանատարին

նախարարը անձամբ չդիմավորեր։ Բայց դու քո գո ռոզ ու կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավոր հրամ անատար։ 1999 թ-ի ապրիլին Վազգենը կտրականապես հրա ժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի հիսունամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստի պեց ինձ գնալ։ ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո ու Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զի նաթափեցին։ Հաջորդ օրը

«Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ ու պահ անջեցի վերադառնալ։ Հայությանը ու ՀՀ-ի պետությանը հասցված էր խորը վիրա վորանք, բայց դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս մեկ անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի ու
հայության հանդեպ դու պատասխանատվության, պատ վախնդրության, հարգանքի որևիցե զգացմունք չունես։ Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞,

նաև այն, թե ինչպես խայտա ռակվեցիր ապրիլի քսանչորսին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։ 1999 թ-ի հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հա նձնելու ժամանակ, հայտնեց, որ բյուջեն ունի 37 միլիարդ դրամի ճեղ քվածք, սակայն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղ քվածքը… 137 միլիարդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո երկուամյա կառավարման ժամանակ այդ հսկա փողը։ Մեկ շաբաթ հետո

պարզվեց, որ կորել է նաև 400 միլիոն դոլար, ՌԴ-ի կողմից ՀՀ-ի՝ գազամա տակարարման ցանցի դիմաց տրված գազի փողը, որը պիտի մուտքագրվեր բյուջե, բայց բյուջեն մեկ լումա էլ չէր ստացել։ Եվ դու խոսում ես խաբ եբայության ու խաբ եբաների մասի՞ն։ 1999 թ-ի հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ

Սարգսյանից, որը արագորեն զրկ վեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հան ձնվեց Սուրեն Աբրահամյանին։ 1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» ու Կոնյակիգործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու ու Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 միլիարդ դոլարի վն աս։ Այս առուծախի

գործողություններում բացահայտվեցին բազում խարդ ախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշ տոնանկ արվեիր, նորմալը՝ դա տվեիր, բայց քսանյոթը կան խեց աշխատանքների ավարտը։ Քո ու Վազգենի հարաբերությունները օր օրի առավել էին լար վում: 1999 թ-ի օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։ 1999 թվականի սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատ աղած (ի դեպ,

մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշ տոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ ու բառացի ասաց հետևյալը. «այս տա կանքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը հայտնեց, որ չափազանց ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ այդպիսի փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը չափազանց ծա նր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գո ռացել է Կարեն

Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեք սիկոնով ու, դուռը շր խկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։ 1999 թ-ի սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժու չոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։ 1999 թ-ի սեպտեմբեր. Ամերիկա այցը Վազգենին մտ ահոգել էր ևս 1 խնդրով։ Նրան հրա մցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ փողեր

ունեցող հայ պաշ տոնյաներ էին եղել։ Այն, որ այդպիսի մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ազգը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիր ավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ անձանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ անձինք, որոնցից մեկը պարտ ավորվեց ներդնել 2 հարյուր միլիոն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտ նած և վա խվորած։ Վազգենը սկսել էր թալա

նաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, սակայն այն ևս խափ անվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալ անած գումարների հետգան ձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քն նարկելու համար։ Քո՝ ՀՀ-ի շահերին վնա սող առաջարկը և պն դումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ պարզապես հայհ ոյեց ու ասաց՝ «ի՞նչ ես ցանկանում էս երկրից, ասա՝ տանք պրծ նենք», ձեռը գցեց

սեղանին, որ շուռ տա քո վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բացարձակ չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գո ռոզ և ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել գեթ քծն ողներ, խլուրդներ, արժանապ ատվությունից զ ուրկ անձինք։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհ ամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ

կանխատեսելով, որ դա կբերի խորը հակա սությունների հայության երկու հատ վածների միջև, ինչին մենք բոլորս ականատես ու վնա սների, կորու ստների կրողներ եղանք։ Հոկտեմբերի 27-ին ես Ազգային Ժողովում էի, երբ դեռ լսվում էին կր ակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և իսկույն զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ տա կանքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Հետո զանգել եմ ևս 4 անգամ, քանզի դու չէիր գալիս։ Վերջապես եկար 3,5 ժամ ուշացումով։

Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով. Վա խենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչն չացնի։ Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ազգը ոճրա գործին կհերոսացնի։ Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ու ժերի ներգ րավումով։ Հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգր ոհի դահլիճի վրա, կոչն չացնի տակ անքներին, և դու կունենաս թիմը ոչնչա ցնելու բոլոր հիմքերը։
Հանդիպումդ տակ անքի հետ ուշացրիր 13 ժամ, որ նրանք արյու նաքամ լինեն, ու եթե նրանց մեջ լիներ վիր ավոր, փրկելու շանս չմնար։ Այդպիսի հաշվարկ կարող էիր անել միայն դու։ Ուշացման այս բոլոր

պատճառները եղել են միասնաբար, ու դու քո ուշացումով սպա նեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևիվե մեկի փրկության համար։ ԱԺ գալուց հետո ևս 9 ժամ սպասեցիր և նոր միայն հանդիպեցիր վիժ վածքին։ Ո՞վ էր խաղում զո հերի ար յան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։ Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազ մական ոստիկանությունը, ու քո նկարագրած «խառնաշ փոթը» բացահայտ սու տ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին

հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահ անջները մերժ վեցին՝ ԱԱԾ-ի կողմից «այդպիսի գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ: Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրա հանգեց ոչնչ ացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։ «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ

զեկուցեցին, որ սպասում են ՌԴ-ից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ: Կարգադրեցի նրանց մեր հատուկջո կատայինների հետ տեղավորել ազգային անվտա նգությունում»: Նորից ստ ում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, սակայն դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետև մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի

ենթա կայության տակ ու հաջորդ օրը վերա դարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գր ոհի ԱԺդահլիճի վրա, ոչն չացնի ոճր ագո րծներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին,
որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղա դրելու էր ռուսներին, ու այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։ Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թր քաբարո պլան էր։ ԱԺ գալուց իննը ժամ անց հանդիպեցիր ոճրագո րծին, ազգի դա վաճանին՝ խախ տելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց

ձայնագրման ու առանց վկայի, սակայն քո «դարի ստեղծագործությունում» կա մի պարբերություն, որը, կամ չես կարդացել, կամ չես հասկացել։ «Անսահման և չիրացված Հավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին էր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «ն եխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խան գարում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, ու իր համար գլխավոր սպառ նալիք էր համարում

Վազգեն Սարգսյանին»: Դու սրանով քեզ լրիվ մեր կացրել ես՝ որպես նրա համախ ու կար եկից։ Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։ Դե, անշուշտ, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպա ռնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ժամանակ ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրագ ործության մոտիվ։ Հիմա ցուցակի մասին, որը քեզ է հան ձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը ութին, ինչպես դու, սովորականի պես, ստ ում ես։ Այդ ցուցակը տասնութ տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-

ում քո անմե ղությունը ապացուցել։ Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն ու ղեկավարելու անըն դունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշ տոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգն աժամը կան խելու համար, պետք է մտցնեիր երկրում արտ ակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշ տոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբի լիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց

ուղարկում էիր մեզ մոտ ու նրանց բերանով աղ երսում, որ քո ու Սերժի նկատմամբ բռ նություն չգործադրենք։ Չգործադրեցինք ու սխա լվեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։ Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, ՀՀ-ին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բար ոյականության առումով։
Բայց և այնպես ՊՆ-ի ու դա չայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրա ժարականը անխ ուսափելի է, ու մեզանից ժամանակ խնդրեցիր, որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի

վեհաժողովին, վերադառնաս և հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին հավատալ։ Չեմ ցանկանում անդրադառնալ քո նկարագրած շա հաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սու տ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ա մոթ ունենա։ Դու գնացիր Ստամբուլ, քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար և գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը ՝«բաժ անիր, որ տի րես», որին դու տիր ապետում ես կատարելապես։ Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր, մյուսներին՝

պաշ տոններ, խոստումներ, ու քեզ հաջողվեց մար տի դաշտում կայացած վազգենական կ ուռ թիմը ջլա տել, պառ ակտել, ոչն չացնել ու հրա ժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խարդ ախության, խաբե բայության թրք աբարո ճանապարհը։ Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։ Հիմա ևս 1 մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլ ատակումից. «Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խար դախ ու բանսա րկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Եթե դա

եղել է քո համոզմունքը. Ինչո՞ւ 1 տարում 3 անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ 3 անգամ, երբ Վազգենը արդեն չկար։ Այդքան խիզա խություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե 1 անգամ ձեռդ խփ եիր սեղանին ու հրա ժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բամ բասում էիր, հա՞։ Հիմա ո՞վ է բանսա րկուն և խաբ եբան։ Եթե ես սահ մանից հեռու եմ եղել 100 կամ 50 կմ, իմ՝ Արցախում եղած գյուղերի 1 տոկոսի չափով դու եղե՞լ ես Հայաստանի սահ մանամերձ գյուղերում, թե՞ դու մինչև հիմա չես

հասկացել, որ կոն ֆլիկտը նախևառաջ հայ-ադրբեջանական էր, և Նոյեմբերյանից մինչև Մեղրի, բոլոր սահ մանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից թիրա խավորված էին, գնդա կոծվում ու ռմբ ակոծվում էին։ Ինչո՞ւ էիր Ստեփանակերտում վազ վզում ինձ պատ շաճ հյուրասիրելու համար, սեղանին ճոռ ո կենացներ ասում։ Ընդհանրապես, քո գործը և խոսքը երբևիցե համատեղվե՞լ են։ 1999թ. դեկտեմբեր. ԵԿՄ համագումարի իմ ելույթում ասացի, որ իշխանության վստահության լիմիտը սպա ռվել է, ու անհրաժեշտ է անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Դահլիճը

ողջունեց ծափահարություններով։ Դու և Սերժը խ ուճապի մեջ էիք, գուցե դա է՞լ էր բանս արկություն։ Այժմ դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։ Գալիս ես Մեղրին թուրքերին հան ձնելո՞ւ, ազատագր ված հողերը նախկին շեֆերիդ հան ձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թա լանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չգիտակցեցիր, որ հայաստանցիները քեզ ատ ում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե 10 տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում։ Հիմա դու պետք է

ժողովրդին ասեիր հետևյալը՝ նե րեցեք, հայեր, շա նտղություն եմ արել, ձեզ թ ալանելով՝ միլիարդներ եմ կուտակել, շատ վնա սներ եմ պատճառել ձեզ, հիմա, ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, նե րեցեք ինձ։ Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում, որ քո ու Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներ ողություն խնդրում, մի մարդ, որը ոչ սպա նել է, ոչ թա լանել է, ոչ էլ կեղ ծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պադ ոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։ Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագոր ծությունների հրապարակմանը:,

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *