Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրել է. Պատ երազմի 2-րդ շաբաթն էր արդեն։ Տղերքից 1-ը զանգեց, թե «մեր տղերքին գիշերային սարքեր են հարկավոր շտ ապ»։ Զանգողը մասնագիտությամբ բժիշկ էր։ Ենթադրում եմ, որ իրենց տղերքը բժիշկները պիտի լինեն։ Հարցնում եմ, թե՞ ինչ են

անում , ի՞նչներին է պետք։ -Գիշերը վի րավոր տղաներին հանելու համար․․ Այդ ժամանակ մոտս 1 հատ կար, մեր ծրագրին հենց այդ օրերին նվիրել էին, օգտագործված էր, սակայն հաստատ պիտանի էր, ուղարկեցի գնաց․․․ Պատ երազմի ակտիվ շրջանի ավարտից մի քանի օր հետո անծանոթ համարից զանգ եմ ստանում։

Ներկայանում է և ասում․ — Կարեն ջան, չեք պատկերացնի, թե որքան շատ պետք եկավ այդ սարքը, որքան վի րավորի կարողացանք հանել․․․ Ասելս ինչ է, գիշերային տեսանելիության սարքերի եղածը ինչ է, որ մենք չենք արտարդում։ Կրկին եմ ասում, ամեն մի զինվոր գլխարկի պես պետք է ունենա

այդ սարքից։ Ի դեպ, շնորհակալ եմ բոլոր այն ընկերներից, ովքեր պատ երազմի օրերին և ֆինանսապես, և նյութապես աջակից եղան մեր ծրագրին, քանզի այնքան բան կարողացանք անել, որ նկարագրելու չէ։ Պարզապես դեռ պատրաստ չեմ պատմել ամեն բան մասին, դեռ կոճղի նման մխում եմ, մուխն էլ շատ խե ղդող ու խիտ է․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *