Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Արցախն Ադրբեջանի Տրոյական Ձին: ՀՀ-ում անկումային տրանադրություններ են, ինչը հասկանալի է: Պարտությունը դառն է, զո հերի վի շտը ծա նր, վի րավորներն ու պատ երազմի հաշմա նդամները, փախ ստականները մեր կողքին են լինելու ու մենք պարտավոր ենք հոգալ

նրանց կարիքները: Պատ երազմում Տարածքների կո րուստը մեզ զր կել է անվտա նգային խորությունից: Շատերի մոտ փախ ուստի տրամադրություն է տիրում, ինչն էլ ամենավտ անգավորն է: Այս ամեն ինչը հասկանալի է, բայց որքանով ենք մենք հասկանում՝ իրականում ինչ է կատարվում Հարավային Կովկասում ու մեր մեծ տարածաշրջանում ինչպիսի

մասշտաբային փոփոխություններ են սկսվել ու դրանք ինչ վտա նգներ, և ամենակարևորը, ինչ հնարավորություններ են բացում մեզ համար: Դրա համար պիտի սառը դատողություն ու սթափ միտք: Փորձենք գնահատել կատարվածը և սպասելիքները: Ադրբեջանը կարծես թե մեծ ձեռքբերում ունի ու այնտեղ հաղթական տրամադրություններ են, սակայն արդեն սթափ ադրբեջանցիները

սկսում են հասկանալ՝ ինչ «նվեր» են ստացել։ Սկսում են հասկանալ, որ Արցախը իրականում Տրոյական Ձի է։ Եթե 1920 թվականին Կարմիր Բանակն Ադրբեջանից է մուտք գործել Հարավային Կովկաս, ուենալով Քեմալի աջակցությունը, դրա տեղը ստանալով տարածքային դիվի դենտներ, այնուհետև 2020-ին «Կորմիր Բանակը» մուտք է գործել ՀՀ-ից։ Ռուսական խաղաղապահները,

իրականում, ռազ մական բազա են, ինչը ֆորմալ պահով Ադրբեջանի տարածքում է տեղակայվել, այս անգամ ևս Թուրքիայի համաձայնությամբ։ Արցախը «կ ախված» է Ադրբեջանի գլխին ու հիմնական զարգացումները առջևում են։ Ադրբեջանը իր անկախությունը վերականգնելու 1 տարբերակ ունի, ճանաչել Արցախի անկախությունը, ինչը չի անի, ազգային բարդույթները

թույլ չեն տա։ Ֆիքսենք, Ադրբեջանը օկու պացված երկիր է դարձել և դեռ հարց է, թե բացի ՌԴ-ից էլ ովքեր են այն օկու պացրել․ թուրքե՞րը, Բրիթիշ Փետրոլիո՞ւմը, իսրայելական ռազ մական հետախ ուզությո՞ւնը, թե էլի՞ խաղացողներ կան։ Ադրբեջանը, փաստորեն, հասարակաց միջանցք է դարձել։ Իլհամ Ալիևին ադրբեջանցիները դեռ դատելու են։ Փաստորեն երկու նիկոլ կա, մեկն իրենց մոտ,

մեկը՝ մեր։ Շուշին և Քյալբաջարը ծուղակներ են՝ «պարկեր», զր կված կոմունիկացիաներից և կենսագործունեության տարրական պայմաններից, որոնք անիմաստ ռեսուրսներ են սպառելու։ Մեղրին, թյուրքական երազանքը, գործելու է ռուսական վերահսկողության ներքո։ Իրանի համար Ադրբեջանն ազգային անվտ անգության սպա ռնալիք է, որի դեմ Իրանը զգույշ, սակայն

գիտակցված կերպով գործելու է։ Վրաստանը նշանակությունը, որպես կոմունակացիաների հանգույց, սկսում է նվազել։ Այս ամենը միայն Հարավային Կովկասի կտրվածքով, իսկ եթե Մեծ Մերձավոր Արևելքի սպասվող տրան սֆորմացիաների քողի ներքո դիտարկենք այս ամենն, ապա դրամատիկ հորիզոններ են բացվում, որոնց մասին հետագայում կզրուցենք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *