Ռուսաստանի Դաշնությունում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկին իր հերթական սատարող խոսքն է հղել հայ ազգին. «Ադրբեջանական քարոզչությունը որոշել է ամբողջ իս լամական աշխարհին հանել հայ ազգի դեմ։ Իլհամ Ալիևը պաշտոնական հանդիպումների

ընթացքում բոլորին ասում է, թե իբր հայերը խոզեր են պահել մզկիթների ներսում ու նաև ավե րել են Լեռնային Ղարաբաղի մզկիթները։ Ասեմ հետևյալը. Ես վերականգնված Շուշիի շիական մզկիթը տեսել եմ։ Այն Հայերն են վերականգնել։ Ավելին ասեմ` Երևանում գործում է 1700-ական թթ.-ին կառուցված

Կապույտ Մզկիթը։ Այնպես որ` բացարձակ սուտ է, որ հայերն իս լամական սրբավայրում խոզեր են պահել կամ էլ վերացրել դրանք։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն քրիստոնական սրբավայրերը վերացնելու մեծ փորձ։ Հարց եմ ուղղում Ձեզ. Ու՞ր են Նախիջևանի Հին Ձուղայի պատմական

խաչքարները։ Ինչու՞ դրանք ոչնչացվեցին։ Կամ ու՞ր են Թուրքիայի հայական եկեղեցիների մեծ մասը։ Կեղծ մեղադրանքներ ուղղելուց առաջ թուրքական քարոզչությունն այս հարցերին թող պատասխանի». Ռուսաստանի Դաշնությունում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *