Արթուր Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ «Այո՛, մենք պար տվեցինք, սակայն ամենևին էլ ո՛չ այսօր… Պար տվեցինք այն ժամ, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալա մեզոն, կրթվածին՝ դո դիկ: Պար տվեցինք, քանի որ 7–8–րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց և գրատախտակի մոտ գնալուց, քանզի դասարանի «լավերը»՝ այդ թվում տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփա խչողին նրանք ղզ իկ էին անվանում: Պար տվեցինք այն ժամանակ, երբ դեռ մանկապարտեզում երեխան հասկացավ, որ իր

խմբի Անուշիկը ավելի լավ է ապրում, քան ինքը: Երբ մի քիչ մեծացավ, այդ ժամանակ իմացավ նաև պատճառը. Անուշիկի հայրը, պարզվեց, պաշ տոնյա է, իսկ իր հայրը օպերային երգիչ է: Պար տվեցինք այն ժամանակվանից, երբ ընտանիքով հեռուստացույցով բալետ տեսնելիս հայրը երեխաների ներկայությամբ հենց այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պիտի ասեն՝ պապան գնացել ա գործի»: Մենք պար տվեցինք, Քանի որ բանակում

կիսագողական բարքեր էին գործում: Սպային որպես ծնող չվերաբերվեցինք, այլ որպես «շախ» վերաբերվեցինք, իսկ հետի զի նվորին համարեցինք տաս ովչիկ, ոչ թե եղբայր: Պար տվեցինք, քանի որ դպրոցն ավարտելուց հետո երեխան չէր ուզում դառնալ քիմիկ, որովհետև տեսել էր, թե ինչպես է ապրում իր նույն քիմիկ քեռին: Այս էլ քիչ էր, հայրն էլ, երբ հանկարծ երեխան անկա րգություն էր անում կամ սխ ալ մի բան, ասում էր, թե «Էլ մարդ չկար, քեռո՞ւդ պիտի քաշեիր»: Մենք պարտ վեցինք, երբ

ոչ մեկը մենք չէինք ցանկանում հարկ մուծել: Մի մասն ասում էր. «Խի՞ տամ, աչքս կհանի, որ էդ ավել փողը դնեմ ջեբս», մի մասն էլ ասում էր. «Եթե իմանամ կծառայի իր նպատակին, ուրեմն կտամ»: Պար տվեցինք, երբ մեր հարևանի կամ բարեկամի, ընկերոջ հաջողություններով չուրախացանք, այլ նախանձեցինք եւ հոգու խորքում թաքուն ատ եցինք նրանց: Պար տվեցինք, երբ արտաքինն էր որոշում՝ գործ կգտնե՞ս, թե չես գտնի:

Երբ որ պետական մակարդակով ոչ ոք չպա տժեց «Պահ անջվում է բարետես արտաքինով աշխատակցուհի» հայտարարություններ անողներին: Պար տվեցինք, որովհետև տարբերություն դրեցինք հայաստանցու, ղարաբաղցու, ծովագյուղցու, լենինականցու, մարտունեցու և ուրիշների միջև:
Պար տվեցինք, քանի որ ամաչում էինք մեր հայրենիքում մեր կատարած գործից. ստի պված ուրիշ երկրում էինք անում այդ նույն գործը՝

բոլորի աչքից հեռու, որ չդառնանք ծաղրի առարկա: Պար տվեցինք, երբ որ ոստիկանին անվանեցինք «մե նթ», նա էլ չա րությամբ լցվեց և ապտ ակեց իր հոր տարեկիցներին: Պար տվեցինք այն ժամանակ, երբ օրինապաշ տ էինք միայն Եվրոպայում: Իսկ մեր երկրում ո՞վ էինք՝ պատուհանից աղ բը ներքև նետող, փողով «պրավա» հանող, փողով դիպլոմ գնող, փողով գործի ընդունվող, ամեն տեղ փողով, փողով, փողով… Պար տվեցինք այն ժամանակ, երբ որ բանաստեղծության փոխարեն մեր տղաներին հայ

հոյել էինք սովորեցնում ու հր ճվում էինք տան հյուրերի առաջ: Պար տվեցինք այն ժամանակ, երբ որ տունդ թալ անում էին, իսկ դու ոստիկանություն չէիր դիմում… (Ապե՛, հո ես գործ տվող չե՞մ): Պար տվեցինք այն ժամանակ, երբ որ թանգարանների ու պատմամշակութային վայրերի փոխարեն դպրոցականներին Աշտարակի ձոր էինք տանում: Պար տվեցինք, երբ որ յարխուշտա պարելու փոխարեն ճարպոտ փորով, կիսամ երկ պոր

տապար էինք դիտում երեխայի, կնոջ, տարեցի ներկայությամբ, գինովցած հետները հր ճվում, իսկ ներկաները, բրավո գոռա լով, ծափահարում էին նրանց: Հը՜մ… Պարտ վեցինք, երբ որ սկսեցինք տարբերություն դնել քաղաքացու, գյուղացու, կենտրոնի ու Բանգլադեշի միջև: Պար տվեցինք, երբ տղա երեխային ծնված օրվանից քնքշորեն վերաբերվեցինք՝ ասելով. «Վա՜յ, հանկարծ չմրսի, մի տեղը չցա վի»: Իսկ փոխարենը պիտի դր դեինք նրան մարզվելու, կոփ վելու: Պարտ վեցինք այն

ժամանակ, երբ չսովորեցինք մեր տեղը զի ջել տրանսպորտում. ծամոնը բերանը երիտասարդ աղջիկը՝ պապիկին, տղան՝ աղջկան, տարեցին, հաշ մանդամին և այլն: Ես կարող եմ անվերջ թվարկել, թե ինչու մենք պար տվեցինք: Այո՛, մենք պար տվեցինք: Ու եթե չեք ցանկանում, որ նորից պար տվել և եթե կարդացիք սա, կետերը անգի՛ր արեք, երդվե՛ք, որ նման կերպ չեք դաս տիարակի ձեր երեխաներին: Եթե ուզում եք հաղթող սերունդ ունենալ, եթե ուզում եք արմատա խիլ անել պարտվող ոգին ձեր ու մեր երեխաների միջից, ապա ճի՛շտ ուղիով դա ստիարակեք նրանց:»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *