armtimes.com-ը գրում է․ Հիշեցնենք, երեկ՝ մայիսի չորսին, ռուս խաղաղապահ զո րախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ռազ մական ինքնաթիռով երեք գե րի Բաքվից վերադարձավ ՀՀ: Բաքվից երեկ գե րությունից վերադարձած 3 հայ զինծա ռայողներից 1-ը գյումրեցի Սամվելն է, տան

միակ որդին, Շուխյան ընտանիքի հույսը։ 2020թ.-ի նոյեմբերի քսանյոթին Սամվելը ՄՈԲ-ի կազմում մեկնել էր Արցախ ու դեկտեմբերի տասնչորսին գե րեվարվել շիրակցիների խմբի հետ: Տղայի գե րեվարված լինելու մասին հարազատները մոտ կես տարի դժ վարությամբ, սակայն մորից կարողացել են

թաքցնել: Մենակ, երեկ երբ Բաքվից վերադարձող ռшզ մական ինքնաթիռը վայրէջք է կատարել, Սամվելի հորեղբոր ընտանիքն էլ համոզվել է, որ Սամվելը Երևանում է, սիրտ արել, Սամվելի մայրիկին տեղի ունեցածը հայտնել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցի ընթացքում այս մասին պատմեց Սամվելի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանը: «Վատացավ ահավոր, շունչը դուրս չէր

գալիս, չէր հասկանում ու չէր պատկերացնում: Շտш պօգնпւթյուն զանգեցինք: Հետո, երբ գե րեվարված մյուս տղաների ծնողներն ինձ զանգում, աչքալույս էին տալիս, ես էլ ասում էի տարոսը ձեր տղաներին, անուններն էի տալիս իրենց տղաների, Արմինեն քիչ-քիչ սկսեց պատկերացնել այն իրավիճակը, որտեղ մենք էս անցնող ամսիներին

ապրել ենք: Շարունակ ասել ենք Արցախում է, դիրքեր է փորում, էստեղ է, էնտեղ է, չի կարող գա: Մայրն էլ ասում էր իմ որդին ուժեղ, սպորտսմեն տղա է, հայրենիքի համար է, թող մնա, ինչ պիտի անի»,-պատմեց Գոհարը: Տանեցիներին Սամվելը շատ բան չի պատմել,

տրամադրությունը տեղն է, նա առողջական խնդիրներ չունի, Բաքվում իր պահման վայրից դժ գոհություններ չկան: Գալն էլ անակնկալ է եղել Սամվելի համար: «Գալուց Տաս րոպե առաջ եկել ասել են վեր կաց, սա փրվի: Սամվելը սա փրվել է և մինչ ինքնաթիռ նստելը չի իմացել, որ իրեն ազատում են գե րությունից: Աստված մեծ է,

որ մեր երեխին բերեց, տուն հասցրեց: Միյն նիհարել է, կարատեիստից կ-ն է մնացել: Սակայն ոչինչ: Այժմ արդեն սպասում ենք մյուսներին, բոլորն էլ մերն երեխեքն են: Այսօրվա մեր ուրախությունը չի նշանակե, որ մոռացանք մնացածներին: Մենք հլը հիսունչորս երեխա ունենք էնտեղ»,-նշեց Գոհարը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *