Հարութ Ուլոյանն իր էջում գրել է. Եթե հնարավորինս պարզ ձևակերպենք, թե ո՞րն է, վերջ ի վերջո, Տեր-Պետրոսյանի առաջ քաշած գաղափարը և դա մերժողների շարժառիթները, ուրեմն կունենանք հետևյալ պատկերը. — Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա (Սա չգիտակցողների հետ ընդհանրապես անիմաստ է որևէ թեմա քն նարկել:), — Փաշինյանը

առաջնորդվում է «ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումով» (Քաղաքականապես կույր պիտի լինել, չտեսնելու համար, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մեթոդների է դիմում վերարտադրվելու նպատակով: Նիկոլ Փաշինյանի նկրտումները ցանկացած փաթեթավորմամբ արդարացնողները վերջինիս ամենահուսալի հենարանն են:),- Նիկոլ

Փաշինյանի դեմ պիտի ստեղծվի լայն համախմբում ընդգրկող դաշինք (Կրկին՝ քաղաքականապես կույր պիտի լինել, չտեսնելու համար, որ որևէ առանձին անձի շուրջ ձևավորվելիք խումբն ի զորու չի լինելու արդյունավետ պայ քար մղել Նիկոլ Փաշինյանի դեմ:), — Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակը այն աստիճանի վտա նգավոր է համարում, որ պատրաստ է անձնական և քաղաքական

տարաձայնությունները մի կողմ թողնել ու համագործակցել տարիներ անընդմեջ իր հակա ռակորդները հանդիսացող Քոչարյանի և Սարգսյանի հետ (Այս դրույթն է, որ առաջացրել է շատ-շատերի «զայ րույթը»: Բայց, որքան էլ առաջին հայացքից տվյալ դրույթը միանշանակորեն չընդունվի, այնուամենայնիվ հարկավոր է հիմնակետ ընդունել այն պարզագույն իրողությունը, որ յուրաքանչյուր

իշխանություն պատասխանատու է իր իշխանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների համար: Իսկ տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ թե իրադարձությունների, թեկուզ՝ թա լանի կամ ապօրինությունների, այլ՝ պետականակործան աղ ետի հետ:), — Այդպիսի համագործակցության դեպքում նրանք անձնապես չպիտի «իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն

զբաղեցնելու» հավակնություններ ունենան, կամ, ուրիշ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի հեռացումը չպետք է պայմանավորված լինի նրանցից որևէ մեկի իշխանության գալով (Որևէ փաստարկ չունենալով հակադրվելու այս դրույթին, հայտարարվում է, թե իրենք «չեն հավատում» այդպիսի հավաստիացմանը: Հարգելիներս, «չհավատալը» քաղաքական կատեգորիա չէ, իսկ նման արձագանքը ինքնին ի

ցույց է դնում դա շրջանառողների քաղաքական տգիտությունը: Ի՞նչ խոսք, ՀՀ-ի ապագան կասկածի տակ դրած ու «ապագա կա ապագա» կարգախոսով հուսադրվողների համար «չհատավատալը» կարող է ու արժանահավատ փաստարկ հանդիսանալ:), — իսկ, վերջին հաշվով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ բացահայտում է այն

հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի դեմ իր առաջարկած ձևաչափով հանդես գալն ի սկզբանե ձախողման միտում է ունեցել, քանզի ձևաչափում ընդգրկվածներից առնվազն 1-ը առաջնորդվել է սեփական ամբիցիաներով ու ամեն գնով փորձել ու շարունակում է փորձել սեփական անձնական շահերն առաջ տանել (Ըստ էության, Տեր-Պետրոսյանի առաջ

քաշած գաղփարը քննադատողները ամեն կերպ շրջանցում են հենց այս փաստը: Այնինչ ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարության բուն նպատակը հենց այս հանգամանքի ի ցույց դնելն էր: Ավելի կոնկրետ՝ ի ցույց է դրվել այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի վերարարտադրությունը կասեցնելու դեմ նպատակադրված պայ քարում, քաղաքական դաշտում առկա ուժերից և անհատներից որոշներն առաջնորդվում են լրիվ այլ մոտիվացիաներով):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *