Հարգելի՛ հայություն, չբարձրաձայնել այլեւս չի ստացվում. թվում էր, թե …Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը

Արտակ Հովհաննիսյանը գրում է. Հարգելի’ մի բուռ հայություն, չբարձրաձայնել այլեւս չի ստացվում. թվում էր, թե ղարաբաղյան երեք հերոսամար տերի զո հերի հի շատակին նվիրված հու շակոթող կառուցելու գաղափարը ոգեւորությամբ էր ընդունվել բոլորի կողմից, բայց, որոշ շրջանակներում անմիջապես դժ գոհության ալիք բարձրացրեց որդուս’ Ալբերտի հավաքական կերպարի

ընտրությունը’ որպես այդ եռակոթողում արցախյան 3-րդ պա տերազմը մարմնավորող անձ։ Այն որակավորվեց որպես կողմնակալ վերաբերմունք, մեղադ րական ու չա րամիտ խոսակցություններ հասցեագրվեցին ինձ, գրավոր բողո քներեր ուղղվեցին համապատասխան կառույցներ։ Նախորդ օրերին էլ հերոսածին մի խումբ մայրեր, իրենց

ակնհայտ անհա մաձայնությամբ քն նարկումներ ծավալեցին ինձ հետ’ հուշ ակոթողում Ալբերտի կերպարի ընտրությունը կրկին անգամ վիճարկելով։ Եւ Ալբերտի մայրը, ով երբեք չէր միջա մտում այս գործընթացներին, խնդրահարույց այս հանգամանքներում գուցե էմոցիոնալ որոշում է կայացրել, սակայն խի ստ դեմ է Ալբերտին այդ հու շարձանում ներառելուն։ Հավատացեք, իմ ու ձեր

տղաները, կնախընտրեին իրենց նորաթուխ կյանքում նոր ծիլ տված երազանքները հանուն հայրենիքի ծառայեցնել ողջերի շարքում, իրենց ընտանիքների
կողքին, իսկ այս լուսանկարի պատմությունը, հերոսացումը, կոր ստի ցա վը երբեք չի էլ սփոփելու։ Սակայն , մրցակցության վերածված դժ գոհությունների այս քաո սում ամեն անգամ շահարկելով որդուս անունը, կո տրվում է մի բան,

որը կո տրվելու տեղ ախր էլ չունի։ Հ.Գ Ես և իմ ընտանիքը նե րողություն ենք խնդրում նախաձեռնության հեղինակ Edo Khoudoyan -ից, ով նախապես ստացել էր իմ համաձայնությունը, սակայն ցա վոք, պառա կտումն այստեղ էլ հասավ… Նշեմ, որ իմ ընտանիքը լիովին ողջունում ու աջակցում է հուշ ակոթողի կառուցման գաղափարը եւ դեմ չի արտահայտվի այլ կերպար ընտրելու որոշմանը։