Հաղորդավար Վարդան Օնանյանն, ով մասնկացել է արցախյան վերջին պատ երազմին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Էրեբունի» հիվանդանոցում Շահենի հարևանն էի, նրա ու իմ հիվանդասենյակները 1 ընդհանուր նախասրահ ունեին, 1 ընդհանուր սառնարան, լվացարան, սանհանգույց: Երբ վի րահատարանից ինձ բերել էին պալատ, ներս մտավ

Շահենը, ներս մտավ՝ մի կերպ քայլելով, ներս մտավ նա ու դժվ шրությամբ, ներս մտավ՝ ժպիտով: Եթե բառ էլ չասեր, պարզ էր, որ զինվոր է ու հայրենիք պահող հայորդի: Այնուհետև իմացա. Գեղարքունիքի Մարտունի քաղաքից է, ալաշկերտցու թոռ, իմացա՝ ուսանող է, բժկականի 3-րդ կուրսում է, իմացա՝ ծառայել է որպես բուժակ Մատաղիսի գնդում, պետք

է 2021 թվականի հունվար ամսին զո րացրվեր, շարունակեր ուսումը, լիներ լավ բժիշկ: Լավ բժիշկ, բնականաբար, դառնալու է: Նա լավ ու նվիրյալ բժիշկ էր արդեն մար տադաշտում: Հետո իմացա, որ շատ տղաների է օգնել, 1-ին օգնություն ցույց տվել, ար յունահոսություն կանգնեցրել, վտш նգելпվ

կյանքը՝ հեռшցրել մար տադաշտից, հեռացրել և վերադարձել կռ վելու: Գրեթե պատ երազմի բոլոր օրերին…Շահենը չորս քրոջ կրտսեր եղբայրն է, հոր խոսքերով՝ բամբակի մեջ մեծացած: Իսկ ո՞վ է ասել, որ բամբակի մեջ մեծացած տղան չի կարող քաջ և արի լինել: Վերջին օրերին Շուշիի կողմերում են գտնվել: Վի րավորել է, խնդրել են հեռանալ՝ մե րժել

է և շարունակել կ ռվել, կ ռվել և ընկերներին օգնել: Վերջին պшյ թյունն ահավոր էր. ոտքը փշ րած էր, իսկ որո վայնը պատ ռած: Որպես ապագա բժիշկ հասկացել է, որ ապրելու շանսը 0-ին մոտ է: Օգնելու պատրաստ ընկերներին հրահ անգել է հեռանալ, հրահ անգել է իր վրա ուշադրություն չդարձնել, ժամանակ չկորցնել: -Չէ, Շահեն, չի

լինի, կմնամ, կմ եռնեմ, սակայն քեզ կհանեմ մшր տшդшշտից, դու 1 ամիս առաջ իմ կյանքը փրկել ես,- ասել է տղերքից 1-ն ու փրկել Շահենին: Տասնհինգից ավել վի րшհшտпւթյան է են թարկվել Շահենը՝ շատ բարդ վի րшհшտпւթյան: Ու դեռ քանիսը կլինեն: Շահենը կբուժվի, Շահենը բժիշկ

կդառնա: Երբ տանում էին հերթականին, դուռս բաց էր, թեքվեցի ու ինձ ձեռքով էր անում. —Շահեն ջան. պինդ, ամուր, առողջ,-մաղթեցի: Նա Ժպտաց, բարձրացրեց բռпւնցքված ձեռքը ու բութը վեր տնկեց: Երբ դուրս էի գրվում հիվանդանոցից, մտա հրաժեշտ տալու: -Շահեն ջան, լավ է լինելու, դեռ հետ ենք գնալու Մատաղիս, Շուշի, Արցախ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *