Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին հնարավոր չի համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ պետությունը չի ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան

վարչապետ Մարիո Դրագիի ելույթի: «Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստի պելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ցանկանում եմ հիշեցնել, այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլ նաև ցանկացած տեսակի ազատություն եւ նույնիսկ

հերքում է պատմական ճշմարտությունը: Չմոռանանք, որ դեռ չի հաստատվել արդարությունը հայերի համար, Հայոց ցեղաս պանությունը դեռ ճանաչված չէ: Եւ քանի դեռ այս ամենը կա, չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել 1-ի հետ, ով բան տարկում է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության

մասին»,- ելույթի ընթացքում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին:
Մարտի քսաներեքին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ուր ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների հարցին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *