Արտակ Գալստյանն իր էջում գրել է. Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՆԻԿՈԼԸ <<ԱՊԱԳԱ ԿԱ>> ԿԱՐԳԱԽՈՍՈՎ: Հայաստանը անկախ է շուրջ երեսուն տարի: Երբեք և ոչ մի իշխանության ժամանակ, անկախ դրանց բարոյական նկարագրից կասկածի տակ չի դրվել ՀՀ-ում և Արցախում ապագա լինել կամ չլինելու հարցը: Կայուն, հզոր, երջանիկ, առաջընթացով,

առողջ, ապահով ապագաներ եղել են, պարզապես ապագա երբեք: Այսօր պրոթուրքական իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների <<ԱՊԱԳԱ ԿԱ>> կարգախոսով: Փաստացի Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ Հայաստանի և Արցախի ապագան այն աստիճան է վտա նգված, որ այսօր ընդամենը պետք է լուծվի դրա լինել կամ չլինելու հարցը ու դա է միակ օրհասական խնդիրը:

Այստեղ հարց է ծագում, ի՞սկ ում իշխանության օրոք ընդամենը երեք տարում Հայաստանի ու Արցախի ապագան այնքան վտանգվեց, որ պահանջարկ առաջացավ ընտրությունների գնալ <<ԱՊԱԳԱ ԿԱ>> կարգախոսով: Ընդ որում ուշադրություն դարձրեք, որ կարգախոսը վերաբերվում է ընդամենը ապագա լինելուն, ոչ պայծառ, ոչ երջանիկ, ոչ հզոր այլ

միայն ապագա, դժգույն այնպես , ինչպես Նիկոլի նկարագրած ու նրա կողմից թուրքին նվիրաբերված Շուշին: Ասեմ ձեզ, գտնում եմ որ այստեղ Նիկոլը կրկին խոսում է իր ոճի մեջ՝ մեսիջներով, այնպես ինչպես պատ երազմի սկզբին էր ասում, <<եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի մեզ պարտված չհամարենք>>: Երիցս ճիշտ է ասում Նիկոլն ու անկեղծ, որ իր ընտրվելու դեպքում

Հայաստանն ու Արցախը կունենան ընդամենը ապագա, քանզի Թուրքիայի և Ադրբեջանի լծի տակ Հայի համար պարզապես չի կարող լինել հզոր, երջանիկ ու ապահով ապագա, պարզապես ապագա կարող է լինել, մի որոշ ժամանակ, այնպիսի ապագա ինչպիսին ունի դիցուք ստ րուկը, գնդակահարման սպասող դա տապարտյալը կամ Տեր Զորի անապատով ասկյարի սրից արնաշաղախ

մե ռնող հայը: Իսկ միգուցե այդ կարգախոսով Նիկոլը պարզապեց մեսիջ է ուղարկում թուրքերին այն մասին, որ վերջիններս չվհատվեն, որ չկարողացան զավթել ամբողջ Արցախն ու կա Նիկոլի և Թուրքերի համաձայնության ապագա և ՀՀ-ում և Արցախում, որ իր վերընտրվելու դեպքում դրանք կիրականանան: Իմիջայլոց, վերջերս համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իբր

<<ԱՊԱԳԱ ԿԱ>> կարգախոսը գո ղացել է Ռ.Քոչարյանից: Եթե սա իրական է, ուրեմն կարելի է նաև հարց տալ նրան, դու ի՞նչ նկատի ունեիր այդ կարգախոսը ընտրելիս, իմիջայլոց այս հարցը ավելի տեղին է դառնում երբ հիշում ես, որ Մեղրին թուրքերին հանձնելու՝ Գոբլի պլանը առաջինը ՀՀ ում փորձել է իրագործել հենց Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին, որը չհաջողվեց միայն Վազգեն

Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ար յան գնով: Հ.Գ Ստի պված եմ ևս մեկ անգամ տեղեկացնել պրոթուրքական ուժերին, ՀՀ-ում և Արցախում եղել է կա և միշտ կլինի պայծառ, հզոր, ապահով ոպ զարգացող ապագա: Բայց դուք, անկախ ձեր ընտրած կամ կորցրած <<ԱՊԱԳԱ ԿԱ>> կարգախոսի, էլ ապագա չունեք, ավելին ձեր ողո րմելի ներկան նույնիսկ վտ անգված է: Արտակ Գալստյան Հայոց Հայրենիք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *