Արդեն չորրորդ զանգն եմ ստանում Բաղանիսում Ոսկեպարում «մш րտերի» ու կրш կnցների մասին. բառացիորեն կես ժամ առաջ ընկերոջս հետ գտնվել եմ մի վայրում, որը… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը

Ստյոպա Սաֆարյանն իր էջում գրել է. Երեք օր է Տավուշում եմ։ Իմ տան գտնվելու վայրի մասին քանի անգամ գրել եմ’ գյուղի “դիտարկվող տեղամաս”-ում, թուրքի պոստից ուղիղ նշանառությամբ մեկ կիլոմետր։ Արդեն չորրորդ զանգն եմ ստանում

Բաղանիսում (իմ տունը Բաղանիս Ոսկեվան հատման կետում է), Ոսկեպարում “մար տերի” և կրա կոցների մասին։ Բառացիորեն կես ժամ առաջ ընկերոջս հետ գտնվել եմ մի վայրում, որը թուրքի պոստից 300-500 մետր է հեռու։ Էն պոստից, որը նայում է Ոսկեվանի, Բաղանիսին, Ոսկեպարին։ երեք օր է Տավուշում հանգիստ է, սիրելի հայրենակիցներ։

Այսքանը դրա համար եմ գրում, որպեսզի հասկանաք, թե որքան մոտ եմ սահմանին։ Եւ ցա վոք կարգավիճակս խանգարում է ամենավերջին բառերը գրեմ Տավուշի եւ ողջ ՀՀ-ի հանրության անդ որրը խանգարող այդ թուրքերին, Ալիևի վկաներին, ստորներին, որոնք ոչ մի սրբություն և կարմիր գիծ չունեն։ Սիրելի ժողովուրդ, հանգիստ եղեք։ Ամեն բան հանգիստ է եղել և կա։