Իմ Հերոս ֆեյսբուքյան էջը կատարել է հետևյալ գրառումը. Ճանաչենք մեր հերոսներին, հիշե՜նք, մեծարե՜նք… Դավիթը զո հվել է նոյեմբերի 9-ին։ Դավիթը Տաս ու կես ամսվա ծա ռայող էր։ Ծա ռայում էր Թալիշում, Մատաղիսում։ Դավիթը Շատ գաղտնապահ էր, պատ երազմի ժամանակ ոչ մի
բան չէր պատմում. Անգամ գտնվելու վայրը չէր

ասում։ Միայն 1 անգամ ասաց, որ պատ երազմի 1-ին տա նկ նստողն է և ասաց՝ «Այնքան սիրուն էր կրա կում» ։ Դավիթը շատ էր սիրում իր տա նկը և ասում էր, որ իրենը ամենասիրունն է։ Մենակ զո հվելուց հետո` ընկերներից իմացանք թե ինչպիսի փորձություններ է տեսել, որ շրջափ ակումից են ազատվել, Դավիթը կռվ ել է ամենաթ եժ կետերում, շատ խիզախություններ է գործել, ու օգնել է իր

ընկերներին՝ մար տի դաշտից դուրս բերելով նրանց անշարժացած կամ էլ վի րավոր մար մինները։ Երբ հարց էինք տալիս՝ հաց կերե՞լ են, հանգստացել են կամ քնե՞լ են, ասում էր, որ ամեն ինչ լավ է։ Բայց զո հվելուց հետո զարմիկից իմացանք, որ 5 օր նրանք հաց չեն կերել։ Նաև վնա սվածք ուներ, բայց այնքան ընկերասեր էր և նվիրված, որ մենակ չթողեց ընկերներին և պայ քարեց մինչև վերջին օրը։ Պատ երազմի օրերին շատ ընկերներ է կոր ցրել և

իր մոտից գտել են զո հված ընկերոջ մա շված զ ինվորական գրքույկը և նրա խաչը։ Նա Նաև «Քաջարի մար տիկ» մեդալ էր ստացել և շատ էր ուրախացել դրա համար։ Ցանկանում էր, որ իրենով հպարտանանք ու շատ էր ուրախանում խրախուսանք կամ մեդալ ստանալու ժամանակ։ Երբ հարցնում էինք հերոսությունների մասին`չէր պատմում, ասում էր՝» կգամ և էդ ժամանակ կպատմեմ»։ Վերջին անգամ մորեղբոր հետ խոսելու ժամանակ է ասել ,որ Մարտունի 2-ում է գտնվել, մեզ չէր ասում, որ

չանհանգստանանք,և հենց էնտեղ էլ անմա հացավ։ Պատ երազմը սկսվեց իր ծննդյան օրով և իրենով էլ վերջացավ։ Շատ ուշադիր էր մեր նկատմամբ։ Նույնիսկ պա տերազմի ժամանակ՝ այդ թ եժ պահին մտածում էր մեր մասին և մայրիկի ծննդյան օրվա կապակցությամբ տորթ էր ուղարկել։ Որպես ծննդյան

նվեր քույրիկից «Կնքահայրը» գիրքն էր ուզել, բայց 50 էջը կարդալուց հետո չկարողացավ ավարտին հասցնել, քանի որ սկսվեց արցախյան երկրորդ պատ երազմը։ Բայց այդ կարճ ժամանակահատվածում հասցրեց ինքը լինել կնքահայր, երբ մա րտից առաջ զի նվորները Սուրբ մկրտություն էին ստանում։ Պատմում է հերոսածին մայրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *