Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ նկարիչ Սուքիաս Թորոսյանը Միքայել Օհանջանյանից ստացել է Պապ թագավորի տիկնոջ՝ Զարմանդուխտ թագուհու դիմապատկերը որն ապրել է 4-րդ դարում ու եղել է Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության թագուհի։
«Պապ թագավորի պատկերը չի մնացել, իսկ տիկնոջ դիմապատկերը նռնաքարի վրա կա, այն ուղարկել է Միքայել Օհանջանյանը Զարմանդուխտ, հայ ազնվազարմ տիկին, Պապ թագավորի կինը, որն ապրել է 4-րդ դարում ու եղել է Մեծ Հայքի

Արշակունյաց թագավորության թագուհի։ Զարմանդուխտը եղել է Մեծ Հայքը կառ ավարած չորս արքաների ժամանակակիցը՝ Պապ (370-374թթ), Վարազդատ (374-378), Արշակ Գ ու իր գահակից Վաղարշակ (378-390թթ.)։ Տակը կդնեմ աղբյուրը։» , – ասում է նկարիչ Սուքիաս Թորոսյանը: Զարմանդուխտը Պապ թագավորի կինը ապրել է 4-րդ դարում ու եղել է Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության թագուհի։

Զարմանդուխտը եղել է Մեծ Հայքը կառավարած չորս արքաների ժամանակակիցը՝ Պապ (370-374թթ), Վարազդատ (374-378), Արշակ Գ ու իր գ ահակից Վաղարշակ (378-390թթ.)։ Նրա ծագման մասին քիչ բան է հայտնի, քանզի այս ժամանակաշրջանի պատմական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն տալիս նրա կյանքի մասին, նախքան Պապի հետ ամուսնությունը։ Հայաստանի թագավորի հետ ամուսնանալու համար նա պիտի լիներ

հասարակական որոշակի կարգավիճակի տիկին ու հնարավոր է, որ սե րել է ինչ-որ ազնվական ու քաղաքական ազ դեցիկ ընտանիքից։ Հավանական է, որ Զարմանդուխտը կարող էր լինել նախարարի դուստր ու կարող էր Պապի հետ նշանված լինել Արշակ Բ-ի գահակալության ժամանակ, որն իշ խել է 350-ից մինչև 368 թվականը։ Պապն ու Զարմանդուխտն ամսուսնացել են Պապի

գահակալության ժամանակ, ու ունեցել են 2 զավակ՝ Արշակ ու Վաղարշակ։ Քիչ բան է հայտնի Պապի հետ նրա հարաբերությունների մասին։ Պապի հետ ամուսնանալուց հետո Զարմանդուխտը դարձավ հայոց թագուհին՝ շատ ազ դեցիկ, հարուստ կին հայ հասարակության մեջ։ 374 թ-ին Պապի սպա նnւթյnւնից հետո, քանզի նրա որդիները շատ երիտասարդ էին Հայաստանի գահին նստելու համար, Հռոմի կայսր Վաղեսը գահի համար

ուղարկեց Պապի եղբորորդի Վարազդատին, որը պատանեկության տարիներին ապրել ու կրթվել էր Հռոմում։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Ա Մամիկոնյանը, որին բայց դա վադիր ընթրիքի ժամանակ uպա նել է Վարազդատը։ Հայտնի չէ, թե ինչ է եղել նրա իշխանության տարիներին Զարմանդուխտի ու իր որդիների հետ։ Մուշեղի մա հվանից հետո նրա փոքր եղբայր Մանվել Մամիկոնյանը զբաղեցնելով սպարապետի պաշ տոնը Կարնո դաշտում պար տության է մա տնել Վարազդատի զոր աբանակին, որն ստի պված ապաս տանել է Հռոմում։ Մանվել

Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։
Երկրում քաղաքական անա րխիային վերջ տալու համար Մանվել սպարապետն իր աղջկան՝ Վարանդուխտին կնության է տվել Արշակ Գ-ին, իսկ Վաղարշակին ամուսնացրել Սահակ Ա Բագրատունու դստեր հետ։ Մամիկոնյանների իշխանությունը խաղաղություն ու կայունություն է բերել Հայաստանին, որտեղ Մանվել սպարապետն իմաստուն առաջնորդել է երկիրը։ Մանվելը պա տվել

է Զարմանդուխտին ու իր որդիներ։ Նա մեծացրել է Արշակին ու Վաղարշակին, դաս տիարակել նրանց, ինչպես՝ իր սեփական որդիներին։ Մանվել սպարապետը Զարմանդուխտին տվել է «Թագուհու» կոչում։ 383 թ-ին Սասանյան թագավոր Շապուհ III-ը թագավորական տարբեր նվերներ է ուղարկել Մանվելին ու հայ ազնվական տարբեր ներկայացուցիչներին։ Այն ներառում էր նաև ազնվական չափանիշներով թագ ու զգեստ Զարմանդուխտ թագուհու համար։ Այդ պահից հետո որևէ հի շատակում չկա Զարմանդուխտի մասին։ Հայտնի չէ նաև նրա մա հվան տարեթիվը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *