Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին ու առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ժամանակ ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղ արկելու մասին որոշումը։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Ռուսական կողմը հայտարարել

էր, որ համաճ արակային իրավիճակի անո րոշությամբ պայմանավորված չեղ արկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ «Ս7» ավիաընկերությունը չեղ արկել էր ամբողջությամբ ամառային սեզոնի բոլոր թռիչքներն ու դադ արեցրել տոմսերի վաճառքը։ Ռուսական խ ոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն էլ հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ։ Թուրք պաշ տոնյաները

բանակցությունների միջոցով հույս ունեին չեղ արկել տալ այդ որոշումները, բայց ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ որոշումները ռուսական կողմը անփոփոխ կթողնի։ Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է ու նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վն աս կարող է կր ել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *