Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճա րակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղ արկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «Ս7» ու «Աէրոֆլոտ» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղա րկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքներն ու դադ արեցրեցին տոմսերի վաճառքը։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Հիշյալ որոշումից հետո

Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խոր ացնել համագոր ծակցությունը և մոտ 500 չա րտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Թուրքական ընդդ իմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Ժալե Օզգենթյուրքը թեմայի վերաբերյալ հարզազրույցներ է վերցրել ռուս

գործարարներից ու վերլուծական անդրադարձ կատարել իր սյունակում: Լրագրողը նշել է, որ հիշյալ որոշումն ավելի շատ քաղաքական ու փոքր-ինչ պա տժիչ բնույթ է կրում, քան կապված է կորոնավի րուսի համա ճարակի հետ: Ռուսը գործարարներից մեկն Օզգենթյուրքին հայտնել է, որ Թուրքիայի դեմ սահմանված ար գելքի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լուրեր

շրջանառվեցին, որ Անկարան ԱԹՍ-ներ է վաճառել Ուկրաինային: Օզգենթյուրքը, մեջբերելով ռուս գործարարի խոսքերը, գրել է. «Եթե նույնիսկ ռուս զբոսաշրջիկների կողմից պահ шնջարկը մեծանա էլ, կառավարությունը զգուշացրել է՝ «ծրագրեր մի կազմեք»»: Նշվում է, որ ամառային արձակուրդների համար Ռուսաստանի մոտ քսան շրջաններից թռիչքներ են լինելու տարբեր ուղղություններով: Լրագրողի հաղորդմամբ՝ Ռուսաստանից

պատվիրակություն է մեկնելու Թուրքիա՝ ուսումնասիրություններ կատարելու: Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչև հունիսի երեսունը կբացվի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է ու նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վն աս կարող է կրել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *