Մանկուց ազատության ձգ տող, ժիր ու նպատակասլաց։ Կռ վեց հանուն ազատության, հանուն հայրենիքի ու զո հվեց՝ հայրենիքի պաշ տպանության համար մղ վող պայ քարում։ Արցախյան պատ երազմի սուրբ նա հատակներից է 19 տարեկան Կարեն Հովհաննիսյանը։ Ծնունդով Շիրակի մարզի Գետափ համայնքից է։ Կարենի հայրը՝ Գրիգոր Հովհաննիսյանը Irakanum.am-ի հետ զրույցի ժամանակ նշել է, որ տղան շատ

երազանքներ ուներ, որոնք ցա վոք այդպես էլ չեն իրականա։ «Իմ միակ տղան էր։ Փոքր տարիքից շատ աշխույժ է եղել։ Դպրոցում այդքան էլ լավ չի սովորել, բայց սիրված աշակերտ է եղել։ Իրա մոտ անկեղծությունը և մաքրությունն է առաջին տեղում եղել, չէր սիրում, որ ստ ում էին»,- ասաց հայրը։ Կարեն Հովհաննիսյանը սիրում էր սպորտով զբաղվել, նաեւ պարում էի։ «Նպատակ ուներ բանակում ծա ռայելուց հետ վերադառնար ֆիզկուլտ

ինստիտուտ ընդունվեր, նաեւ պարի էր գնում և բոք սի»,- ասաց հայրը։ Կարենը բանակ զո րակոչվել էր 2020 թվականի հուլիսի 8-ին։ Ծա ռայում էր Մարտունի երկուսում։ «Իրա ընկերները պատմել են, որ ֆիզիկապես պատրաստված էր Կարենս»,- պատմեց Գրիգոր Հովհաննիսյանը։ Ծա ռայությունից տղան երբեք չի բո ղոքել։ Ծնողների հետ հաճախակի է զրուցել, նշելով, որ ամեն ինչ լավ է։ «Ինքը շատ գոհ էր։ Նույնիսկ վի րավորվել էր, բայց մեզ չէր

ասել։ Մեկ- մեկ որ ես խոսում էի, ասում էր պապ դու տղամարդ ես, դաժե իրա մամային ասում էր հո դու ղզիկ չես, չի կարելի, ինչ պատ երազմ, ինչ բան, մենք բու նկերներում ենք, մենք կապ չունենք պատ երազմի հետ։ Էդ 40 օրվա ընթացքում մի անգամ երբ հարցրեցի, թե որդիս առաջին, թե՞ երկրորդ գիծ ես, ասեց՝ ավելի լավ է 1-ը լինեի»,- ասաց հայրը, հավելելով, որ և խաղաղ պայմաններում ծառայելիս և պատ երազմի

ժամանակ տղաս չի դժ գոհել ոչ սնունդից, ոչ պայմաններից։ Բայց հետագայում Գրիգոր Հովհաննիսյանը իմացել է, որ եղել է թե սնունդի թե հագուստի խնդիր։ Դա իրեն պատմել է կամավորներից մեկը, ով մեկնել էր ռազ մաճակատ որդուն գտնելու և նրա հետ կռ վելու համար։ «Ասում էր ուտելիքը նորմալ է, բայց իրականում այդպես չի եղել։ Իրա հետի կամավորների հետ եմ ես ծանոթացել, իրանք օրերով սոված են մնացել, ջուր չեն ունեցել, ծառի արմատ են կերել։ Դե բնական է՝ պատ երազմ է հասկանում եմ, նույնիսկ իրա հագի

կոշիկը մի ամիս պոկ ված է եղել, նասկիով է եղել, կամավորն է սապոգ գտել, տվել և ասել է Կարեն
ջան հագի։ Նույնիսկ դա մեզ չի ասել»,- պատմեց հայրը։ Կարենը ծնողներին նաև չի հայտնել, որ բե կորային վնա սվածք է ստացել, դրա մասին հետո են իմացել։ Միակ տղայի հետ ծնողները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 30-ին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին Կարենը զո հվում է։ «Ես վերջին օրը որ խոսացի հետը, ասում էի՝ զգույշ մնա, ասում էր լավ եմ, խնդիր չկա, ուրախ էր»,- վերհիշում է հայրը։ Պատ երազմի դաշտում գտնվող

կամավորները, բայց խորհուրդ են տվել տղաներին, ծնողներին ճիշտը պատմել, սակայն Կարենը չէր ուզում՝ միշտ փորձել է ծնողներին հանգստացնել, որ ինքն ապահով վայրում է։ «Ասել է, որ իմ դիրքը չեմ թողա, և այդպես էլ վարվել է, առանց սպայի մնացել է դիրքում, իմ լսելով մի հատ սերժանտ է եղել հետը, ու 2-ով զո հվել են էդտեղ, դիրքը չեն թողել»,- պատմեց Գրիգոր Հովհաննիսյանը։ Վերջին զրույցի ժամանակ Կարենը նաև հորն ասել է, որ

եթե առաջիկա օրերը չզանգի՝ չանհանգստանան։ Ու այդպես էլ հաջորդ սպասված զանգը չի հնչել։ Ծնողները մտածել են, գուցե կապի խնդիր կա։ Մի քանի օր հետո, բայց ծնողների սիրտը կանխազգացել է, տղայի հետ ինչ-որ բան է պատահել։ Ցա վոք կանխատեսումներն իրականանում են։ Իրենց մինուճարը այլեւս չկա, զո հվել է, ոչ մի մետր չհեռանալով իրեն վստահված դիրքից։ Անավարտ երազանքներ, նպատակներ ու բանակից հետո կյանքը սեփական

պատկերացումներով ապրելու 19 տարեկան Կարենի հույսերը մնացին պատ երազմի դաշտում։ Կարեն Հովհաննիսյանին հու ղարկավորել են հայրենի գյուղի՝ Գետափի գեր ազմանատանը։ Տանից մի քանի մետր է հեռու։ Հոկտեմբեր ամսից սկսած Կարենի ծնողները գե րեզմանատուն տանող ճանապարհն յուրաքանչյուր օր են անցնում, ծաղիկներ խոնարհում, խունկ ծխ եցնում ու խոսում իրենց միակ որդու հետ։ Այդտեղ են իրենք գտնում իրենց սփոփանքը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *