Մկրտչյանների ընտանիքը որդու՝ զի նծառայող Արման Մկրտչյանի զո հվելու լուրը ստացել է հոկտեմբերի երեքին, երբ նա արդեն 3 օր էր՝ զո հված էր: Արմանը ծա ռայում էր Հադրութի զո րամասում ու 3 ամիս էր, ինչ զո րակոչվել էր ժամկետային զի նծառայության:Դերասան, նկարիչ Կարեն Մկրտչյանը նշում է, որ որդու զո հվելուց հետո ապրելու պատասխա նատվությունն էլ ավելի է մեծացել. ամեն բան ավելի թանկ է դարձել՝ օդը, ջուրը, ի վերջո, կյանքը: Նա հիմա ոչ թե ապրում

է ուղղակի, այլ այն երազանքների և նպատակների իրագործման համար, որոնք տղայի համար մնացին անկ ատար: Զո հված զի նծառայողի հոր, դերասան, նկարիչ Կարեն Մկրտչյանի հետ մեր զրույցը՝ ստորև. — Կարեն, Արցախյան վերջին պա տերազմը բոլորիս համար ծա նր հետևանքներ թողեց, բայց ձեզ համար պատ երազմի հար վածն ավելի ծա նր էր. այս պա տերազմում զո հվեց ձեր միջնեկ որդին՝ Արմանը: Սակայն դուք կարողացաք

ուժ գտնել ու անգամ այսօր զբաղվում եք ձեր աշխատանքով՝ դերասանությամբ: Ինչպե՞ս կարողացաք կարճ ժամանակում գտնել այդ ուժը, որը շատ զո հվածների հարազատներ պարզապես չեն կարողանում: — Ինձ օգնում են այն երազանքները, որ ունեցել եմ տղայիս հետ կապված: Հիմա ավելի ճիշտ է, որ ես այդ երազանքներով ապրեմ: Նաև այն երազանքներով, որ ուներ տղաս: Ես պետք է կարողանամ

իրագործել, թեկուզ՝ առանց նրա: Ինչո՞ւ այդ երեխաները չապրեցին…, չապրեցին, որ մենք ապրենք: 90-ականներին էլ, երբ մարդիկ անձ նվիրաբար գնում էին, ինչո՞ւ էին գնում… որ իրենց ընտանիքները ապրեն: Ուղղակի այս դժ բախտությունն ապրելու պատասխա նատվությունն ավելի է մեծացրել: Համենայնդեպս այսպես եմ ես հասկանում. որ հիմա պարզապես էլ չես ապրում ուղղակի, ամեն բան ավելի թանկ է դարձել. օդը,

ջուրը, ի վերջո, կյանքը: Սա պատասխ անատվություն է, որից խուս ափելը անբար ոյականություն է:Հարցն այն չէ, որ ես ուժեղ եմ, որ ես կարողանում եմ ապրել…, չէ՛, ես չեմ հասկանում, թե ոնց եմ ապրում: Դրա մասին չէ խոսքը: Ես հասկանում եմ նաև որդի կոր ցրած մյուս ծնողներին, նրանց խելա գարական խոսքերը, գործողությունները: Սակայն ավելի ճիշտ է սթա փվելը, որ վաղն էլ նույնը չկրկնվի: Մեր պատմությունը միշտ ցույց է տալիս, որ մենք

անընդհատ մե ռնում ենք, որ ապրենք: Սակայն այդպես չպիտի լինի: — Հիշ ատակեցիք 90-ական թվականները: Դուք մասնակցել եք Արցախյան առաջին պա տերազմին: Արդյոք պա տերազմով անցած լինելը նույնպե՞ս նպաստում է, որ սթափ դա տեք: — Պատ երազմը իր հետ միշտ բերում է շատ մա հեր, ու այդ մա հերից մեկը այս անգամ քոնն էր… (Նկատի ունի իրեն -հեղ.): Բայց նաև ես ոչ մի կերպ չեմ հասկանում, որ երեխաս չկա: Կամ գուցե հասկանում եմ, պարզապես հո գեպես չեմ ընկալում

դա: — Ի՞նչ էիք պատգամել ձեր որդուն, երբ նրան ճանապարհում էիք բանակ: — Զի նկոմիսա րիատում ասացի՝ Արման ջան, հիշիր, որ ես քեզ տանը սպասում եմ, ինձ դու ես պետք: Ինչ անես, խելացի կանես, որ անվն աս գաս, հասնես տուն… բայց սենց ստացվեց… Արմանին ծնված օրվանից միշտ տանում էի Եռաբլուր, սակայն նրան երբեք չեմ դաստ իարակել ագ րեսիվ մարդ, չեմ ասել՝ գնալու ենք, վեր ցնենք, սա էլ է մերը, նա էլ է մերը, չէ՛,

ասել եմ հակառակը, որ կռ իվը, պատ երազմը շատ վ ատ բան է: Ու որդիս դրա համար էլ շատ հանգիստ մարդ մեծացավ: — Իսկ ինչո՞ւ չհամաձայնեցիք, որ ձեր որդուն հուղ արկավորեն Եռաբլուրում: — Ինձ համար, մեր ընտանիքի անդամների համար ընտանիքն ամենակարևորն է: Դա վերնագիրն է մեր: Անգամ գեր եզմանը ընտանիքով ավելի ընկալելի է մեզ համար. երբ մենք էլ վաղը այդտեղ լինենք, լինենք ամբողջական,

մի տեղ հավաքվենք: Կար նաև 1 այլ հանգամանք. իմ տղան խոհարար էր, ինքը զի նվորական լինելու էր այդ 2 տարին, մնացած ամբողջ կյանքում ինքը խոհարար Արմանն էր: Եթե զի նվորական լիներ, ես կհամաձայնեի, որ Եռաբլուրում լիներ, սակայն ավելի շատ ինքը իմ Արմանն է, քան հերոս Արմանը: Հերոսանալը չէ, որ արժևորեց ինձ համար Արմանին, իր հերոսանալը ինձ համար դարձավ իր ունեցած արժեքներից մեկը՝ բոլոր առավելությունների կողքին գրված մեծատառերով: — Հանդիպումներ

ունենո՞ւմ եք մյուս զո հվածների հարազատների հետ: Արդյոք փորձո՞ւմ եք նրանց նույնպես ոգեշնչել, որ ձեր օրինակով շարունակեն ապրել: — Ես նման հանդիպումներ չեմ ունենում: Ինձ համար դժ վար է, երբ լսում եմ կարծիքներ, խոսքեր, որոնք սրտովս չեն, բայց չես էլ կարող հա կադարձել դրանց: Դա այն միջավայրն է, որ դու ոչ մեկին չես կարող ասել ինչ-որ բան: Դու հասկանում ես, որ ինքը սխ ալ է խոսում, հասկանում ես նաև՝ սխ ալ է խոսում, բայց ճիշտ է անում, որ սխ ալ է խոսում: Այդ պահին

այդպես է մտածում: Դրա համար խուս ափում եմ նման հանդիպումներից, որ հանկարծ չլինի՝ ասեմ մի բան, որ մարդուն վիր ավորեմ: Կոր ուստ ունեցած մարդիկ շատ փխ րուն են դառնում: Տղամարդ ծնողների հետ ինչ-որ տեղ հնարավոր է, մենք կարողանում ենք մի փոքր պինդ պահել մեզ, բայց մայրերի հետ… — Պատ երազմից հետո ձեր տված հարցազրույցներից մեկում ասել եք, որ մենք՝ նկատի ունենալով հասարակությանը, այս տարիների

ընթացքում, այսպես ասած, ավելի շատ ամպագո ռգոռ խոսել ենք, քան գործել: Ըստ ձեզ՝ որո՞նք էին այն հիմնական բացթողումները այս տարիներին, որի հետևանքով եղավ այն, ինչ եղավ: — Մեր անձնական է գոն, ամեն մեկիս առանձնահատուկ ու յուրովի է գոն: Դա այս տարիների ընթացքում մեզ խան գարեց, որ դառնանք ուժեղ, որովհետև ամեն մեկը մտածեց միայն, որ իր տան մեջ թանկարժեք վերանորոգում անի, բայց ծխախոտի մնացորդը կարող է նե տել շքամուտքում: Իր համար մեկ է՝ իր բակում ու շքամուտքում ինչ է կատարվում: Կարևորը

իր տան թանկարժեք վերանորոգումն է ու խոհանոցի թանկարժեք մետլախը: Այդ հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսեց փչ անալ: Եթե ինչ-որ մեկը վարում է 60 հազար դոլարանոց մեքենա, մտածում է, որ ինքը լավ մարդ է: Ախր ո՞նց, ի՞նչ կապ ունի՝ դու ինչ մեքենա ես վարում, ինչ կապ ունի՝ ինչ ես հագնում: Բայց դու քնելուց առաջ գիտես, չէ, որ դու ստ որ ես, ախր մենք էլ ավա նակ չենք, մենք էլ ենք տեսնում, որ դու ստ որ ես: Ուղղակի մենք բա րոյական ենք, չենք սիրում կռ իվ անել: Կամ ինչ ասես այդ մարդուն, եթե շատ

դեպքերում արդյունք էլ չի տալու ասածդ. չէ՞ որ նրա ծնողները այդպես են դաստ իարակել իրեն, դու դրա դեմը ո՞նց առնես: Մարդ ինքը պիտի հասկանա՝ շատ էլ որ մութ է, մարդ չի տեսնի, բայց ինչո՞ւ հար վածեմ, կո տրեմ աղ բի ամանը կամ այ րեմ: Եթե ծխում ես, ուրեմն ուղեղդ հասնում է, չէ, ուրեմն ուղեղիդ նաև պետք է հասնի, որ դա պետք է հանգցնել, նոր նե տել: Բայց չէ, առանց հան գցնելու կն ետի, կա յրի, որովհետև իր սեփականը չէ, իր հայրն ասել է, որ սա է քոնը, չի

սովորեցրել, որ այդ բոլորը իրենն է: Հայրենիքի զգացողության, կրթության ու այ էս դաստ իարակության պակասից է, որ այս օրին հասանք: — Դուք նաև նկարում եք, և հետաքրքիր է՝ պատ երազմից հետո փոխվե՞լ են ձեր կտավների գույները և պատկերելու առարկաները:
— Պատ երազմից հետո դեռ ոչ մի նկար չեմ նկարել: Բայց կնկարեմ, բաց առվում է, որ չնկարեմ: Ես սիրում եմ նկարել: Տղաս էլ էր հիանում իմ նկարներով: Մտածում եմ՝ պատկերելու առարկաները կմնան նույնը, իսկ գույները հնարավոր է՝ փոխվեն.

գուցե լինեն տխուր նկարներ՝ ուրախ գույներով: Վառ երանգները երազանքների հետ եմ կապում. երազանքները գորշ գույների մեջ չեն լինում, չէ: Տղայիս ամենամեծ երազանքներից մեկն էլ ինձ առողջ տեսնելն էր, հիմա ամեն ինչ պիտի անեմ, որ առողջ լինեմ՝ հանուն նրա: Նաև այս երազանքն է, որ պարտավորեցնում է ինձ ապրել:
— Պատ երազմից հետո հնչում են կարծիքներ, որ Հայաստանում կ որել է վաղվա օրվա հույսը և երկրից գնալն է ելքը: Դուք ինչպե՞ս եք տեսնում և

պատկերացնում մեր երկրում վաղվա օրը: Արդյոք գնա՞լն է ելքը, թե՞ մնալը, պայ քարելը և այս իրավիճակը հաղթահարելը: — Մարդու համար ինչ-որ մի բանը արժեք պիտի լինի, որ սիրի դա, ու երբ սիրեց, չի գնա, չի թողնի: Ով է իր սիրած մարդուն, կենդանուն կամ այլ բան թողնում ու գնում

հեշտ: Ստ իպել, թե մնա, դու պետք ես, այդպես չի լինում: Միևնույն է, էն մարդը, որ չի պայ քարելու, խան գարելու է: Խան գարելու է ինձ
անգամ մեքենա վարելիս, որովհետև ինքը չի սիրում Երևանը, դրա համար էլ 90 արագությամբ է վարում մեքենան: Այ որ սիրեր, նաև կհասկանար, որ գուցե կողքի շենքում բնակվող մեկը գլխաց ավով հազիվ կարողացել է քնել: Ավելի լավ է՝ գնան նման մարդիկ։ Գագիկ Ավետիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *