25-ամյակդ պլանավորում էի ամեն ձև, բայց ո՛չ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ և ո՛չ ծնկած շի րիմիդ առջև..միշտ ասել եմ ու կասեմ, որ… Զո հված հերոսի ընկերուհու անչափ հուզիչ գրառումը

Patum.am-ը գրում է. Վաաախ((((Շնորհավոր երկնային ծնունդդ իմ Հերոս, իմ Սեր 🖤
25-ամյակդ պլանավորում էի ամեն ձև, ամեն տեղ, ամեն հնարավոր և անհնարին տարբերակներն էի մտածում, սակայն ո՛չ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ և ո՛չ ծնկած շի րիմիդ առջև..Բազմաթիվ հետաքրքիր նվերներ էի մտածել, սակայն ո՛չ ծաղիկներ… Աշխարհի

անարդարության պատճառով ստի պված եմ այսքա՜ն շատ սպասված օրվա մեջ մնալ առանց քեզ, չգրկել և չասել բարեմաղթանքներ,քո հետ միասին չփչել տորթի մոմերը ու անակնկալներով քեզ չզարմացնել… ինձ մնում է մենակ աղոթել հոգուդ հանգստության և խաղաղության համար, ինձ մնում է

միայն համբերել…համբերել մինչև որ ճակատագիրը և Աստված մեզ կրկին կապեն,մինչև դու վերադառնաս, մինչև ես… Իմ Հով,իմ Հպարտություն..ես շնորհակալ եմ Աստծուն և ծնողներիդ քեզ լույս աշխարհ բերելու և իմը դարձնելու համար… միշտ ասել եմ և կասեմ,որ քո

հետ ծանոթանալը, քեզ սիրելը կյանքիս ամենակարևոր և ամենաճիշտ որոշումն էր… ու եթե անգամ ես իմանայի,որ ամեն բան այսպիսի ընթացք կստանա,ես էլի քեզ կնտրեի,ես էլի քեզ կսիրեյի…
Ամեն օր սերս և կարոտս քո հանդեպ ավելի ու ավելի են շատանում.. Զարմանալի է, սակայն ես դեռ ոտքի վրա եմ,ես դեռ կամ…ու քանի ես կամ

կլինես և՛ դու,կլինի և՛ մեր սերը` մեր անսահման և անմ ահ սերը..քանի ես կամ քո պատիվը ամենաբարձր ձևով կպահվի, իսկ քո Անունը դեռ երկար տարիներ և դարեր կլսեն… Սիրում եմ քեզ Հովս…ամենամաքուր և ամենապարզ սիրով..
Կարոտում եմ…անասելի շա՜տ և դա ժան կարոտով.. ԵՒ սպասում եմ քեզ..ամենաանհույս սպասումով…💔

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *