Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին և այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված։ iPress.am- Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Հայաստանը՝ ի դեմս իշխանությունը զա վթած կապ իտուլյանտի, Ադրբեջանին է հան ձնում մի շարք տարածքներ Տավուշի (Հին/Վերին

Ոսկեպար, Բարխուդարլու և Սոֆուլու) ու Արարատի (Տիգրանաշեն) մարզերից, որոնք 1920-1930 թվականներին արհեստական հիմնավորումներով պարզապես պո կվել էին Խորհրդային Հայաստանից ու կց վել Խորհրդային Ադրբեջանին, իսկ Արցախյան ազատամ արտի ժամանակ վերամիավորվել էին Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի նշված հատվածների օտ արումը թշն ամուն բերելու է նրան, որ, Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ ու Կայան

գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը հայտնվելու են թշ նամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա, մեր այդ 6 գյուղերը զր կվելու են իրենց արոտավայրերից և դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթա փմանը, ամենայն հավանականությամբ, Ոսկեպար գյուղը, «աշխարհագրական

նպատակահարմարության» անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի ու Վերին Ոսկեպարի միջև, ամբողջությամբ տր վելու է Ադրբեջանին։ Փաստացի Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափա կման մեջ, քանզի դեպի այդ գյուղեր ճանապարհ մենք չենք ունենալու, Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան

միջպետական նշանակության ճանապարհի զգալի հատվածներն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, ու մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում։ Սա բերելու է մեր լիակատար շրջափ ակմանը,

Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին ու այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված ու կրկին՝ «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և Տիգրանաշեն՝ Քյարքիի միջև, ամենայն հավանականությամբ Ադրբեջանին են տրվելու նաև գյուղից հարավ ընկած տարածքները և բարձունքները»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *