Ոստիկանության զո րքերի ծա ռայող, շարքային Վարդան Մնացականյանը ծնվել էր 1991 թվականին՝ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում։ Ամուսնացած էր, ունի 1 դուստր։ «Ես իմ որդու հետ ամեն փորձություն անցել եմ: Փորձություն ասելով՝ նկատի ունեմ աշխատանքային դժ վարությունները։ Լինելով երեսուն տարվա ոստիկան՝ նրան կո փել եմ հայրենասիրական ոգով»,- ասում է հայրը՝

ոստիկանության վետերան Նորիկ Մնացականյանը։ Վարդանը հոր օրինակով ծառ այության էր անցել ոստիկանությունում։ Բարեխիղճ, պատասխանատու ծա ռայող էր։ 2020 թ-ի սեպտեմբերին, երբ Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատ երազմ, ոստիկանության զո րքերի ծառ այողները հերթափոխով մեկնեցին կռ վելու հանուն հայրենիքի։

Վարդան Մնացականյանը, ծա ռայողական անհրաժեշտությունից ելնելով, չէր ընդգրկվում Արցախ մեկնող հերթափոխերում։ Սակայն միշտ պատրաստ սպասում էր իր հերթին։ Շուտով պարզ դարձավ՝ գնալու էր։ Մեկնեց Արցախ ու զ ինակից ընկերների հետ միացավ Շուշիի պաշ տպանությանը։ Թեժ մար տեր մ ղեցին թշ նամու դեմ։ Իսկ օրեր անց Շուշի

տանող ճանապարհին հայտնվեցին շրջափա կման մեջ։ Նոյեմբերի յոթը ամենածա նր օրն էր։ Թեև կնոջը խոստացել էր նոյեմբերի վեցին մասնակցել դստեր առաջին տարեդարձին, բայց զանգել էր տուն և ասել, որ չի գալու։ Ավելի կարևոր առաքելություն են իրականացնում, որ ավելի շատ մանուկներ կարողանան տարեդարձ նշել։ Շրջափա կման մեջ եղած ժամանակ զանգել էր հարազատներին։ Խնդրել էր հոգ տանել ընտանիքին և փոքրիկ դստերը՝

Արփիին։ Նոյեմբերի 7-ի առավոտյան զանգել էր կնոջը, նաև սիրո խոստովանության նամակ էր ուղարկել: Իսկ ժամեր անց զn hվեց Շուշիի մա տույցներում… Վարդան Մնացականյանի և բոլոր այն տղաների շնորհիվ, որոնք կյանքի գնով պայ քարեցին թշ ն ամու դեմ, այսօր Արփիի նման շատ փոքրիկներ վայելում են իրենց մանկությունը ծնողների հետ։ Փա՛ռք հանուն հայրենիքի ընկած մեր բոլոր տղաներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *