Ամեն առավոտ հայրը գալիս է գեր եզամանատուն՝ կրտսեր որդու մոտ, ու սպասում անհետ կո րած ավագ որդու վերա դարձին։ Արցախյան այս պատ երազմը տխ ուր ու դա ժան ճակատագրերի մի ամբողջ շրջան է: Այս պատմությունները իսկապես ֆիլմերի սցենարների են նմանվում: Ամեն առավոտ հայրը՝ Արթուրը, գալիս է գեր եզմանատուն կրտսեր որդու՝ Թեմուրի շի րիմին, ու անհամբեր սպասում

անհետ կո րած ավագ որդու՝ Օնիկի վերադարձին ։ Դժ վար է նկարագրել հոր ապրումները և ներաշխարհը ։ 2 մատ աղ սերունդ, որոնք այդպես էլ անկատար թողեցին հոր բոլոր երազանքները ։ Թեմուրն ու ավագ եղբայրը՝ Օնիկը, հակապատկերներ էին։ Եթե Թեմուրը հումորով, աշխույժ և ժիր էր, Օնիկը լռակյաց էր, համեստ և հանգիստ։ Թեմուրը զո րակոչվելուց առաջ

Ռուսաստան էր գնացել աշխատելու։ Երբ վերադարձել էր Կանիաշիր, ծնողներին ասել էր, թե «մենք գյուղում ենք ապրում, ուրեմն՝ մեզնից պիտի գյուղի հոտ գա, այսինքն՝ անա սուն պահենք»։ Պապն ասում է՝ աշխատած գումարով մի քանի ոչ խար էր գնել և ասել, որ բանակից վերադառնալուց դրանց թիվը կշատացնի և մեծ ֆերմա կստեղծի։ Ընտանիքը, հարազատները դիմել են բոլոր

պատկան մարմիններին, բայց մինչ օրս որեւէ նորություն չկա։ Պապը պատմում է, որ նոյեմբերի կեսերին Իրանից զանգ է ստացել։ Խոսողը կին էր, որն օ տար լեզվով էր խոսում, ըստ Թեմուր Տալոյանի՝ հավանաբար, պարսկերեն։

Երբ զանգն ընդհատվել է, հետ է զանգել, սակայն նորից չի կարողացել հասկանալ լեզուն, միայն թոռան ազգանվանը (Կոտոյան) մոտ բառ է լսել։ Դրանից հետո որեւէ զանգ չի ստացել։ Հեռախոսահամարը փոխանցել է ԱԱԾ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *