Արտյոմ Ասիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ չալարել կարդալ.. Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնում էի ՝ 2 տղա երեխա մոտեցան հետո իմացա, որ ախպերներ են փոքրը հազիվ յոթ տարեկան լիներ, մեծը` տասներկու։ Պուճուրը ասումա անձեռոցիկ կառնե՞ք 100 դրամա (շատ անուշ երեխեք էին ես էլ տենց երեխեքի սիրում եմ էդ շրջապատումս սաղ գիտեն)։ Ասեցի հա բալես 10

հատ պետքա տուր, էս ՏՂԵՐՔԸ ուրախությունից խառ նվեցին իրար 10 հատ տվեցին, ասեցի սպասեք տղերք փողը թող մնա, սակայն եկեք 5 հատը հետ տամ հինգն էլ ուղարկեմ զի նվորներին։ Երեխեքը ուրախության մեջ էին 5 հատը հետ տվեցի 1000 դրամնել հետը շնորհակալություն ասեցին ես էլ իրանց շնորհակալություն հայտնեցի, որ ՏՂԱ են մեծանում ու գնացին: 5 րոպե չանցած հետ եկան

բառացի ասելով հետևյալը. Հոպար ջան, որ զին վորներին ես ուղարկելու կլինի էս 1000 դրամը հետ տանք քեզ։ Անկե ղծ փշաքա ղվեցի բարձրաձայն ասում եմ հլե տեսեք ինչ սերունդ ունենք էս ՏՂԵՐՔԸ էս տարիքին լինելով պատրաստ են իրանց վերջին 1000 դրամը տան զի նվորի համար, իսկ դուք եկել

եք «Փեթակ» շամպայն ու «զակուսկի» առնելու սենց շուտ ախպերներիս մոռացաք և էդ պահին ամբողջ «Փեթակը» կարծես մի հոսանք անցավ էս ՏՂԵՐՔԸ բար ոյականության մի մաստեր կլաս ցույց տվեցին, որը ցա վոք մեր հասարակությունը չըն կալեց … էս ՏՂԵՐՔԸ իմ հերոսներն են»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *