Ռեգինա Պրազյանն իր էջում գրել է. Ես երևի թե երջանիկ մանկություն եմ ունեցել ի տարբերություն շատերի։ Քանի որ ծնողներս ամեն գնով փորձել են քո ղարկել, թե որքան մեծ դժ վարությամբ են ինձ մեծացնում։ Շատ բաներ կային, որ երազում էի ունենալ, սակայն երազանքս ամուր մտքումս պահած քնում էի առավոտյան նորովի պատկերացնելու հույսով։ Հայրիկիս հետ Երևան էինք գնացել։ Իրար ջերմ գրկած մոտենում էինք

ավտոբուսին, երբ նկատեցի պաղպաղակը ձեռքին իմ տարիքի մի տղա երեխայի իր մայրիկի հետ մեր կողքով անցնելիս։ Աչքերս պսպղալով շտապեցի հորիցս իմանալ, թե ի՞նչ էր ուտում այդ տղան։
«Մարոժնի» բալես…. «Պապ բայց մենք գումար չունենք չէ՞, որ մենք էլ գնենք»։ Լռություն….. Հայրս գրպանի վերջին կոպեկները շոշափելով ու ար ցունքները մի կերպ կուլ տալով այտս համբուրեց և խոստացավ, որ մենք էլ կունենանք։ Չորս օր հետո ՝ անսպասելի բոլորիս համար հայրս մեկնեց

Ռուսաստան ։ Ես ատ ում եմ ու մինչ օրս զզ վում եմ այդ պաղպաղակ կոչվածից, որը որ մեզ և հորս իրարից կարոտով պահեց մոտ տասը տարի։ Երկու տարին մեկ իրար 1-2 ամսով տեսնելը դա ինձ համար մեկ օրվա էր հավասար։ Ես մինչ օրս ինձ չեմ ներում բարձրաձայնածս մտքի համար և չնայած որ հայրս բավականին կայացած մարդ է հիմա՝ ես միևնույն է իմ ցանկությունները և երազանքները իրականացնում եմ ինքս՝ առանց որևէ բան

բարձրաձայնելու։ Իսկ դուք տեղյա՞կ եք թե քանի քանիսն էին օրվա հացին կարոտ, ճն շված և հալ ածված երկիրը լք ում, որ իրենց երեխաները այդ ասածս պաղպաղակի պես հացին կարոտ չմնան։ Ի դեպ դա այն մարդկանց օրոք էր, որոնք այժմ երկիրը փրկելու կոչեր են ճամա րտակում։ Դա այն թուրքի մնացորդների օրոք էր, որոնք խ լել էին այլոց երեխաների երջանիկ մանկությունը թուրքական արմատներով իրենց հղ փացած լակ ոտների համար

պետության հաշվին կարողություն դի զելու համար։ Եթե նկատել եք երբեք Նիկոլ Փաշինյանի նկարներով չեմ կիսվում և «Նիկոլապա շտությամբ» չեմ զբաղվում եռագույնը ուսերիս, սակայն կարողանում եմ թացը չորից տարբերել ու գլխներիս եկած ամեն մի դժ բախտության պատճառը ավելի խո րքային ուսումնասիրել և հասկանալ, թե որ պահից սկիզբ առավ այս ամենը, ում օրոք ու ինչի համար։
Ցա վոք չթողեցին, որ 2018 թվականին թուրքի

մնացորդների ճի րաններից պոկած ազատությունը ժողովուրդը հանգիստ ու խաղաղ վայելի։ Ամենաերջանիկ ժողովուրդը պետք է լինեինք այդ պահից սկսած, որ խոսքի և ձայնի ազատություն ենք ձեռք բերել, սակայն պարզվեց ամենաապե րախտն ու շահամ ոլն ենք, սեփական շահը ազգային շահից վեր դասող են, ընտրությունների օրը մեր արած հեղափոխությունը մեր արժանապ ատվության հետ ծ ալող և մի կողմ դրող ենք և դա էլ միայն նրա

համար որ վա խենում ենք։ Վա խենում ենք անցյալի վերադարձից, սակայն վա խենալով գնում անցյալ գլխներիս բերելու։ Դժ ողքից դրախտ ընկնելը, ձայնի ազատություն ձեռք բերելը ու չգնահատելը դա ուղղակի աբ սուրդ է։ Թողեք ուրիշները գոնե գնահատեն և վայելեն այդ ազատությունը՝ այդ թուրքի մնացորդների ճի րաններից մի կերպ պո կած ազատությունը!!! Շնորհավորում եմ նաև պարոն Փաշինյանին։ Մաղթում եմ ս ուր տեսողություն, որ

նույնի միջով նորից չանցնի և նույն սցենարով ներ դրված տակ անքներին մի փոքր շուտ նկատի։ Որ կլոր օճառից գլանակ ստացողներին թույլ չտա իր կողքով անգամ քայլել էլ ուր մնաց իրենց շարքերը անցկացնել։ Ես հավատում եմ վաղվա ապագային և համոզված եմ, որ չեք թողնելու, որ այլոց երեխաները ստի պված լինեն իրենց հայրերից հեռու մեծանալ մի ինչ որ ՊԱՂՊԱՂԱԿԻ պատճառով։
Պարգևեք մեր ազգի բալիկներին լուսավոր ապագա, իսկ չա րաբաստիկ պատ երազմում նա հատակված մեր հերոսների երեխաներին անվճար կրթվելու հնարավորությունով փայլուն ապագա!!!
#Շնորհավոր_հունիսի_1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *