SLIM news-ի տեղեկություններով «Sotheby’s»-ում աճուրդի է հանվել 15-րդ դարի բացառիկ հայկական ձեռագիր Աստվածաշունչ: Ներկայացնում ենք ուշագրավ մանրամասներ աճուրդից. Աստվածաշունչ, ավետարան, հայկական 1433 թվական (Հնարավոր է ավելի վաղ կամ ուշ շրջանի): 218×160մմ, լուսավորչական ձեռագիր՝ գրված մագաղաթի վրա մի քանի մարդկանց կողմից։ Գրված է կարմիր, սև, մանուշակագույն ու ոսկեգույն թանաքներով, 195 թերթ Ավետարանի յուրաքանչյուր գլխի սկիզբում

պատկերված են երեք (4֊ից) ավետարանիչների դիմանկարներ (բացառությամբ Ղուկաս ավետարանիչի) դեկորատիվ գլխազարդերով։ Հայկական կազմ ՝ փայտե բարակ թիթեղների վրա հո րթի մշակված կաշի։ Կազմի վրա գամ ված է երեք մետաղական դետալ (խորհրդանշում է Խաչելությունը), վերին մասը իրականացված է

աստիճանական խաչի տեսքով, իսկ ստորին մասը ուղղանկյունաձև (խորհրդանշում է դամ բարանը)
Հայկական ձեռագիր՝ ֆրիզային յուրահատուկ նկարազարդումներով։ Մաթևոսի գրքի այս նկարազարդումներով տերևներն ունեն ամբողջական գունավոր պատկերներ, բայց Մարկոսի ու Ղուկասի գրքի սկզբնամասի համար նախատեսված գծագրերը պարունակում են միայն ուրվագծեր, որից հետո նկարները ունեն բացեր։ Ֆրիզի ոճի

նկարազարդումները հանդիպում են մեկ այլ Ավետարանական գրքում, որը հայտնի է որպես 8 նկարիչների ավետարան (Մատենադարան 7651)։ Այն գրվել ու նկարազարդվել է Հայկական Կիլիկիայում 13֊14֊րդ դարերում։ Այս ձեռագիրը, կարծես, բարդ կառուցվածք ունի։ Բաղկացած է ֆրիզի ոճի նկարազարդումներից, պոլիքրոմի ոսկեզօծ զարդանախշերեվ ու ոսկեզօծ սկզբնատառերով, որոնք այնուհետև լրացվել են տերևներով `ավելի

պարզ մանուշակագույն մոնոխրոմ գունային սխեմայով (սկզբնատառերը և եզրային զարդը բոլորը մանուշակագույն են) ։ Տեքստի ու դիմանկարների սկզբնամասերը նույն մանուշակագույն գույնի մեջ են: Գրքի հիմնական կոլ ոֆոնը բացակայում է, սակայն կա 1 այլ կոլոֆոն թվագրված 1433 թվականի Վարդան քահանայի ՝

Թադեոս քահանայի որդու կողմից։ Մեկ ուրիշը ՝ հայր Բասիլի կողմից։ Վերջինս տեղեկացնում է բացակայող տողերը լրացնելու ու Հովհաննեսի ավետարանի
նախաբանը փոխարինելու վերաբերյալ։ Այս երկրորդ կո լոֆոնը հավանաբար ավելի վաղ է թվագրվում, քանզի տասնչորսերորդ դարից հետո Բասիլ անունը հազվադեպ է հանդիպում Հայաստանում: Աստվածաշունչի նախահաշիվն է տասը հազար ֆունտ ստեռլինգ: Աճուրդը կփակվի տասնչորս օրից:

Добавить комментарий