Հունիսի մեկին մեր իշխանությունները փորձում էին տոնական, վառ միջավայր ստեղծել մանուկների համար առանց հաշվի առնելու, որ 1000-ավոր երեխաներ զր կվել են հայր ունենալու հնարավորությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը: «Եթե մենք փոքրուց երեխաների մեջ

չենք արժեւորում այն, ինչը կարեւոր է, մենք դրանով կո րցնում ենք մեր ազգային արժեհամակարգը, ինչին ձգտում են այս իշխանությունները:
Երեկ ամբողջ ադրբեջանական մամուլը ճն շում գործադրեց աշխարհի վրա՝ ցույց տալով, որ ոչ միայն քառասունչորսօրյա պատ երազմի արդյունքում երեխաներ են զո հվել, ոչ միայն տնավեր մարդիկ ունեն իրենք, որոնք իբր փողոցում են ապրում, այլ նաեւ երեսուն տարի առաջվա երեխաների նկարներն էր, թե ինչպես են անտուն մնացել, առանց ծնող

մնացել: Որեւէ տոնական պաշ տոնական հայտարարություն մենք չտեսանք, սակայն մեր իշխանությունը երեկ չհիշեց Մարտունիում զո հված ութամյա փոքրիկին, քառօրյա պատ երազմի ժամանակ զո հված 12-ամյա տղային, էլ չեմ ասում անտուն և անհայր մնացած մեր երեխաների մասին»,-ասաց նա: Արցախի ԱԺ պատգամավորի

խոսքով, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշ տոնակատարի կինը՝ Աննա Հակոբյանը եկել էր փայլելու իր շքեղ տեսքով, իր երեխայի թանկարժեք հագուստով այն ֆոնին, երբ կային երեխաներ, որ հագել էին իրենց զո հված հայրերի նկարներով շապիկներ և եկել կանգնել էին հրապարակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *