Ամիսներ առաջ Արցախի ԱԺ-ն Հաշվեքն նիչ պալատի նախագահ ընտրեց Վահրամ Բաղդասարյանին, ինչը հա կասահմանադրական էր: Այս մասին՝ հունիսի երկուսին, News.am-ի փոխանցմամբ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը: Նրա խոսքով, ԱԺ հանձնաժողովի բազմաթիվ քն նարկումների ընթացքում իրենք փորձել են բացատրել,

հասկացնել, որ օրենսդիր մարմինը անում է քայլ, որն ուղիղ կերպով հա կասում էր Արցախի Սահմանադրությանը: «Սահմանադրության համաձայն Հաշվեքն նիչ պալատի նախագահը պետք է ունենա 10 տարվա ֆինանսական ոլորտում ստաժ, որը նա չուներ: Բայց իշխանական թևի պատգամավորները ցին իզմով կողմ ք վեարկեցին ու Սահմանադրությանը բացահայտ հա կասող քայլով այդ պաշ տոնում ընտրեցին Վահրամ Բաղդասարյանին: Դրանից հետո մեր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարությունը» և Արցախի ժողովրդավարական խմբակցությունը

դիմեցինք դա տարան ու մայիսի 31- ին դա տարանը որոշեց, որ Վահրամ Բաղդասարյանի նշանակումը հա կասահմանադրական է եղել:
Բայց մինչ այդ Արայիկ Հարությունյանը
հասկանալով, որ ԱԺ-ում թեկուզ փոքրամասնություն կազմող 3 խմբակցությունները կարողանալու են հաղթել իրեն, մայիսի քսանհինգին Վահրամ Բաղդասարյանը հրա ժարականի դիմում է

ներկայացնում ԱԺ: Իրենք արդեն պլանավորել էին, թե ինչպիսի փոխատեղումներ անեն, որ պա րտված դուրս չգան արդեն: ԱԺ նախագահը հունիսի մեկին հայտարարում է, որ ընդունել է Վահրամ Բաղդասարյանի հրա ժարականը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը: Նա ընդգծեց, որ հանուն Վահրամ Բաղդասարյանի նորից տարան ջատվեցին պետնախարարի և ֆինանսների նախարարի պա շտոնները, որոնք միացվել էին ամիսներ առաջ.

«Արայիկ Հարությունյանը չխորշեց նորից ան ջատելու այդ երկու պաշ տոնները ու Վահրամ Բաղդասարյանին նշանակեց Ֆինանսների նախարար: Պետնախարարի պաշ տոնում Արայիկ Հարությունյանը նշանակեց իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին, որը միշտ բարի, կառուցողական տեսք ընդունած կատարում է Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի հրա հանգները»: Մետաքսե

Հակոբյանը վստահություն հայտնեց, որ այս իշխանություններից պետք է օր առաջ ազատվել, որովհետև դա է միակ փրկությունը. «Այս իշխանություններով մեր ապագան կո րծանումն է: Հունիսի քսանմեկին որոշվելու է հայի ճակատագիրը. Կամ կո րծանվելու ենք, եթե ընտրվեն այս իշխանությունները, կամ ապրելու ենք»,-ընդգծեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *