Կարեն Հովհաննիսյանը գրում է. Եռաբլուրում մի առե ղծվածային դեպքի ականատես եղանք բոլորս։ Երբ հավաքվել էինք բոլորս, մերոնցից ուզեցան մինչև տղերքի մոտ գնալը «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին գումար փոխանցել առձեռն։ Ցուցակը գրելու համար հարկավոր էր թուղթ ։ Դպրոցից ուղիղ Եռաբլուր եկած Դուշման Վարդանի քույրը՝ սիրելի Արմինեն,

իսկույն սկսեց իր պայուսակը քր քրել և որտեղից որտեղ Եռաբլուրում բարձրացավ քամի ։ Երեխաների գրած շարադրությունները ցր իվ եկան Եռաբլուրով մեկ։ — Վայ, վայ, երեխեքիս թեմատիկները, շարադրությունները,- ասելով Արմինեն սկսեց վազել և հավաքել, դե մենք էլ՝ իր հետևից։ Միայն 1 շարադրություն կե ղտոտվեց, ցե խոտվեց, որն էլ պատճառ եղավ, որ այն Արմինեն բարձրաձայն ընթերցի մեզ համար։ Հենց

Եռաբլուրում, 5-րդ դասարանի աշակերտ Աղվան Ավետիսյանի «Երջանիկ արև» շարադրությունն ընթերցվեց… «Մի օր լուսինը ասաց արևին, որ ինքն է զբաղեցնելու արևի տեղը։ Արևը զի ջեց իր տեղը լուսինին։ Սակայն հաջորդ օրը նկատեց, որ ամբողջովին անհ ետացել են երկրի գույները։ Եվ լուսինը լիարժեք չէր ջերմացնում և լուսավորում մարդկանց ու բնությանը։ Իսկ մարդիկ իրենց հերթին սկսեցին բո ղոքել , սակայն արևը փորձեց նորից

վերադառնալ։ Արևը դիմանում էր փո թորիկին և ցրտին, անհավատալի էր, սակայն արևը սկսեց ձմռանն էլ ջերմացնել։ Արևն այնքան ջերմացրեց, որ հետ եկան երկրի գույները , իսկ հետո արևը նայեց մարդկանց, բոլորը երջանիկ էին կարծես։ Արևի շողերը սեր, ջերմություն ու հո գատարություն

բերեցին։ Իր աշխատանքից գոհ արևը երջանիկ էր » ։ Չի կարող, ոչ մի բան պատահական լինել այս կյանքում… Եռաբլուրի Արևներն ամեն ինչ արել են, որ մեր Հայրենիքի գույները չխա թարվեն, իրենց շողերով մենք մեր Հայրենիքի գույները վերականգնելու ենք…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *