Պատվիրել էի GG տաքսի : Մինչև պատ երազմը այդ մեքենան շատ էի նստել։ Պատ երազմից հետո նրան չէի հանդիպել։ Բարևեցի: Անտրամադիր ձայնով ասաց… Դավիթ Ղահրամանյան ։ Դավիթ Ղահրամանյանն իր էջում գրել է. GG տաքսի էի պատվիրել, մոտեցավ ծանոթ կապույտ opel-ը։ Այդ մեքենան մինչ պատ երազմը շատ էի նստել և

արդեն հասցրել էինք մտերմանալ վարորդի հետ, ժպտերես անձ էր, ասող- խոսող։ Սակայն այսօր
տխ ուր էր երևում։ Նրան չէի հանդիպել պատ երազմից հետո ։ Բարևեցի: Անտրամադիր ձայնով ասաց. -Ինչպես ե՞ն գործերդ։ Տեսա, որ ցուցահանդես ես կազմակերպել Երևանում։ -Նորմալ, շնորհակալ եմ։ Պլանավորում ենք նաև քաղաք

Ստեփանակերտում ցուցադրել ֆոտոները։ Ծա նր լռությունից հետո ասաց. -Որդիս էլ է զ ոհվել, բայց մար մինը չկա… Այդ պահին ահա վոր ց ավ զգացի, նրա աչքերի ու ձայնի նման խո րը ց ավ։ Չգիտեի, ինչ ասել, ինչով սփոփել նրա վի շտը։ Միակ բանը, որ կարող էի այդ պահին անել, ց ավակցելն էր։ -Իսկ միգուցե գե րության մեջ է՞։ -Չէ, ընկերները
պատմեցին, որ տեսան, թե ոնց է զո հվել։ Մա

րմինը տեղափոխեցին Մատաղիս, բայց չհասցրեցին այնտեղից հանել։ Մյուս օրն էլ թուրքերը մտան։ -Իսկ որո նողական աշխատանքները… Հարցս կիսատ մնաց։ -Ոչ, չգտան։ 19 տարեկան էր… Ու կրկին դա ժան լռություն։ Հասանք նշված վայր, վճարեցի

գումարն ու դուրս եկա։ Ցանկանում էի գրկել նրան, ասել, որ կարող եմ օգտակար լինել ինչով կկարողանամ։ Հասկացա, նա շատ ուժեղ է, իսկ ե՞ս… Հ.գ Դուք ասեք, որ կյանքը շարունակվում է, իսկ ես կասեմ, որ պատ երազմն է շարունակվում և չեմ իմանում՝ կավ արտվի՞ մի օր։ Ուղղակի, փորձում ենք ապրել…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *