Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լք ված և անմ խիթար վիճակում է: Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպր ատուն, այսօր կիսավ եր է ու ամբողջովին խոտերով

ծածկված: Բացի այդ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղ բավայրի են վերածել: Հաղորդում է «Էրմենհիաբեր»-ը: Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և այն վերածել զբոսաշրջային կենտրոնի: Նրանք այդ հարցով դիմել են Քոջաելիի քաղաքապետարան:
Թուրքական «NTV» լրատվական կայքը,

անդրադառնալով վանքի ներկա վիճակին, հայտնել է, որ առաջիկայում սպասվում է վանքի վերականգնում: Աքմեշեի (Արմաշ) գյուղապետ Ռահիմ Վարոլը պատմել է, որ Արմաշի դպրատունը Թուրքիայի ամենահին դպրատներից մեկն է:
Վարոլի փոխանցմամբ՝ Աքմեշեի գործարարներից մեկի մեկենասությամբ վանքի տարածքում վերականգնման աշխատանքներ էին սկսվել, սակայն հետո որոշ պատճառներով դա դարեցվել:

Հիշեցնենք, որ Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը հիմնադրվել է 1416 թվականին: Մինչ Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ: 1416-ին հույները հր դեհել ու լք ել են այն, ու այդտեղ են հաստատվել Մարաշից գա ղթած և հարևանությամբ ապաս տանած հայերը: Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է:

Մինչև Կ. Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461) Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանք եղել է Արևելյան Թրակիայի վանական կենտրոնը: 18-րդ դարում վանքի տարածքում հիմնվել է մատենադարանի շենքը, իսկ 1804-ին Չակր Հասանն իր թշ նամուն ապ աստան տալու համար իբրև վր իժառnւթյnւն ավ երել է վանքը: 1820 թվականին վանքը վերակառուցվել է, 1864-ին ստեղծվել է

տպարան: Կ. Պոլսի հայոց պատրիարք (1888–94) Խորեն Աշըգյանը չի հրա ժարվել Արմաշի վանքը «թրքահայոց Վենետիկը» դարձնելու նվիրական ծրագրից ու 1889-ին պատմական համալիրի տարածքում հիմնել է դպրատունը: Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը եղել է նաև գրչության կենտրոն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *