«Երկնային մարմինները ՝ նորաձևությունը և քրիստոնեական պատկերացումը» ցուցահանդես է եղել Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում 2018 թվականին: Հայկական այս խաչքարը եղել է նորաձևության դիզայներների ներ շնչանքը։ Դե ինչ, մնում է մենք էլ ներշ նչվենք։ Սուքիաս Թորոսյան Պատմական ակնարկ։ Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության

խորհրդանիշն են։ Ուղղաձիգ դի րքով առանձին կանգնեցված քարե հու շակոթողներից հնագույնները մենհ իրներն են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են Հայաստանում։ Նրանք ունեցել են պաշ տամունքային նշանակություն։ Նույն կարգի հուշ արձաններ են նաև «վի շшպ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի ու քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք ու կապվում են

հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշ տամունքի հետ։ Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա ուրարտական կո թողները (մ.թ.ա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են պատ վանդանից և նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ սեպագիր արձանագրությամբ, կարող են դիտվել որպես

խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կո թողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, քաղաքներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։
Արագած լեռան փեշերին գտնվել են քառակող

սյունաձև կոթ ողներ, որոնք իրենց վրա կրում էին խաչի նշան։ Սրանք բաղկացած էին 2 մասից՝ պատ վանդանից ու ուղղաձիգ մարմնից։ Վաղ քրիստոնեական շրջանի առավել զարգացած օրինակները բաղկացած են 3 մասից։ Այս դեպքում արդեն աստիճանաձև հիմք, պա տվանդան ու ուղղաձիգ մարմին։ Քարե խաչքարի համար

նախօրինակ են ծա ռայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քան դված հեթանոսական մե հյանների տեղում։ Ըստ ավանդության, Հայաստանում փայտյա խաչեր են կանգնեցված եղել Սևանա կղզում, Սանահինում, ինչպես նաև հարևան Վրաստանում՝ Մցխեթի մոտ, Մծիրե լեռան վրա, որտեղ 7-րդ դարում կառուցվել է Ջվարի (որ վրացերեն նշանակում է խաչ) եկեղեցին։ Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու

վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7 դդ.։ Դրանք ներկայացված են Դվինի պե ղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ «թևավոր խաչերը» միևնույն ժամանակ հիմք են ծա ռայել հայկական մի նոր ու ինքնատիպ արվեստի կազմավորման համար։ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են Դվինի պե ղումների ժամանակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *