Աննա Մկրտչյանն իր էջում գրել է. Աշխարհում սկսեց ինչ-որ բան կամ ամեն բան սխ ալ ընթանալ սեպտեմբերի 27-ից… Հու ղարկավորում են տասնութ-քսան ու բարձր տարիքի տղաների՝ Հերոսների։ Նրանցից յուրաքանչյուրի ընտանիքը նույնիսկ չէր պատկերացնում, որ հնարավոր է պատ երազմն իր
պատուհանի կողքով անտարբեր չանցնի, քանզի

գիշեր ու ցերեկ միայն աղոթքներ են հնչել։ Սակայն ինչ-որ տեղ ու ինչ-որ պահի դրանք չեն հերիքում, չեն լսվում… չեմ իմանում… Ընտանիքը դիմավորում է ամենաթանկ մարդուն։ Խոսում են, բայց նա չի լսում կամ լսում, սակայն այլևս չի կարող պատասխանել, չի ժպտում, կապույտ աչքերը հավերժ փակ վեցին։ Եւ իմանալն այդ փաստը, մե ռնելու է հավասար։ 8 ամիս առաջ, հոկտեմբերի 8-ին քո կյանքի վերջին առավոտն էր, մեր՝ լրիվ ու

լիարժեք լինելու վերջին օրը։ Հացը կուլ չի գնում, քանի որ դու չես ուտում։ Շնչելը ծա նր է, քանի որ
դու չես շնչում։ Օդում կարոտ և Սամո, Սամո, Սամո… Գլուխս բարձրացնում եմ, նայում արևին ու մե ղավոր զգում։ Արդյո՞ք ճիշտ էր, աշխարհ, որ հազարավորները այսօր չեն տեսնում արևը։ Արդյո՞ք մենք արժանի ենք քո, ձեր ապրած կարճ կյանքին։ Շատ թանկ կյանք ենք ապրում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *