Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշ տոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը մասնավորապես Հայաստան ստ վերվեց նախընտրական քարոզարշավի աղ մnւկnվ, բայց պետք է հասկանալ, որ այցը բնավ պատահական չէր՝ հատկապես ժամանակի ընտրության հարցում։ Հաղորդում է «1լուրեր»-ը: Հասկանալի է, որ հայաստանյան ընտրությունները երկրորդական չեն,

ու դա ամերիկացի պաշ տոնյան ընդգծեց թե վարչապետի պաշ տոնակատար Փաշինյանի, թե արդարադ ատության նախարարի պաշ տոնակատարի հետ հանդիպումների ժամանակ ։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Հայաստանը կկարողանա պահպանել նախորդ խորհրդարանական ընտրություններում հաստատված բարձր նշաձողը, ու երկրում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումները ոչ մի

պարագայում հարվ ածի տակ չեն դրվի։ Այսուհանդերձ, հարկ է նկատել, որ գոնե Բաքու ու Երևան՝ Ռիքերի այցերի առանցքում, հատուկ ընդգծված էր արցախյան ուղղությունը՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ պետքարտուղարության պաշ տոնյային ուղեկցում էր ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Սա, ըստ էության, ազդակ էր կողմերին, մասնավորապես՝ Բաքվին, որ հակամա րտnւթյան կարգավորում տեղի չի ունեցել ու անհրաժեշտ է պատրաստվել Մինսկի խմբի

ձևաչափում բանակցությունների մոտալուտ վերսկսմանը։ Ասենք՝ սա եղել ու մնում է հայկական կողմի առանցքային պն դումներից մեկը։ Այս առումով հարկ է նաև ընդգծել, որ ևս 2 հարցում Երևանի ու Վաշիգտոնի տեսակետները համընկնում են՝ գեր եվար ված բոլոր անձինք պիտի անհ ապաղ ու առանց նախապայմանների ազատ ար ձակվեն, իսկ ադրբեջանական զn րամիավnրnւմները պիտի հեռանան Հայաստանի տարածքից՝

վերատեղակայվելով մայիսի 11-ի ելման դի րքեր։ Այս ամենով հանդերձ, անհնար է չնկատել, որ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշ տոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը տեղի ունեցավ հենց այն ժամանակահատվածում, երբ ոչ միայն հարավկովկասյան, այլ նաև մերձավորարևելյան տարածաշրջանները կանգնած են խորքային փոփոխությունների շեմին։ Իրանը, այդ գործում ունենալով Չինաստանի տնտեսական ու քաղաքական օժանդակությունը, մեծացնում է իր

ազդեցությունը և սկիզբ է դրել Հարավ-հյուսիս տրանսպորտային միջանցքի նախաձեռնությանը։ Արևմուտքը՝ ի դեմ Միացյալ Նահանգների, ըստ երևույթին այս անգամ որոշել է ոչ թե ընդ դիմանալ, այլ գործակցել, ու, թերևս, հենց այդ հանգամանքով է պայմանավորված փաստը, որ Իրանի վրայից օրերս հանվեցին պատ ժամիջnցների 2/3-ը։ Ընդ որում՝ հատկանշական է, որ միջանցքի ձևավորման հարցում առանցքային դերակատարում է

նախանշված Հայաստանի ու Վրաստանի համար՝ այն դեպքում, որ Բաքուն շտապում է տա պալել ծրագրի գոնե այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանին։ Եվ այդ իմաստով բնավ պատահական չի կարելի համարել նախ Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը, որից հետո, ի դեպ, ադրբեջանական կողմը անմիջապես դադարեցրեց Սյունիքի ուղղությամբ սա դրանքներ ձեռնարկելու բոլոր փորձերը, իսկ հիմա նաև ամերիկյան պա շտոնյայի՝ բազմանշանակ

ուղերձներով լի այցելությունը, որը, ի դեպ, նույնպես ոչ պատահականորեն, նախորդել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին և դրան զուգահեռ՝ այդ թվում նաև արցախյան խնդրի արծ արծմանը։ Ասենք՝ ուղերձներից ևս մեկը դարձավ 15 ռա զմագե րիների վերադարձը, ինչը, ինչպես պարզվեց, տեղի է ունեցել նույն Ռիքերի ու Վրաստանի վարչապետի միջնորդությամբ։ Հասկանալի է, որ տեղի ունեցածը բնավ կապ չունի Բաքվի կողմից «բարի կամքի»

դրսևորման հետ ու Ադրբեջանի նկատմամբ ուղիղ ճն շման հետևանք է։ Ենթադրելի է նաև, որ ճն շումն առաջիկայում ահա գնանալnւ է՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ Վաշինգտոնն այդ կերպ փորձելու է Բաքվի ու, հատկապես, Անկարայի համար ընկալելի միակ լեզվով բացատրել, որ տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրսմղ ման բոլոր ակնկալիքներն առ ոչինչ են, ու Ադրբեջան-Թուրքիա զույգը կա՛մ պիտի հաշվի նստի այդ իրողության հետ, կա՛մ պատրաստ լինի

հետևանքներին։ Իսկ այդ հնարավոր հետևանքներին ԱՄՆ նախագահ Բայդենն իր թուրք գործընկեր Էրդողանին, ամենայն հավանականությամբ, կփորձի ծանոթացնել մի քանի օրից՝ ՆԱՏՕ-ի նույն այդ գագաթնաժողովի շրջանակում՝ բացատրելով, որ Թուրքիայի սան ձման հետհաշվարկն արդեն տրված է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *