araratnews.am-ը զրուցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի դստեր հետ՝ Ծովինար Սարգսյանի հետ։ -Ինչպիսի՞ն է սպարապետ Վազգեն Սարգսյանը Ձեր պատկերացումների մեջ։ -Իմ պատկերացումների մեջ հորեղբայրս չունի «արջի» կերպար(այդպես ինքն էր ասում իր մասին):

Շատ առավել մարդամոտ էր անձնական հարաբերություններում և ազնիվ և մեծ նվիրումով իր գործում: -Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ մեր ներկայիս սերունդը տեղեկանա սպարապետի մասին։ -Սո ցցանցերով փորձում ենք տարածել նրա գաղափարները, նրա պատմվածքները և նկարները: Կարծում եմ, որ ներկայիս սերունդը արդեն իսկ

գնահատում է նրա դերը հայոց պատմության մեջ: -Ի՞նչ են պատմել Ձեզ ձեր հորեղբոր մասին։ -Ընտանեկան մի պատմություն պատմեմ։ Հորեղբորս տունը կառուցելուց հետո, հավանաբար թե այդ տուն նոր էին տեղափոխվել , հորեղբայրս քույրիկներիս ու եղբայրներիս հետ սկսել են ջերմուկով ջրոցի խաղալ, նկատի չունենալով, որ տունը նոր է վերանորոգված։ Բոլոր պատերը թացացել էին, ու հենց այդ պահին,

երբ տեսել է, որ տատիկն է գալիս, ասել է. «Երեխեք փա խանք, տատին եկավ», ու առաջինը ինքն էլ վազել է, որ տատիկը չջղ այնանա։ -Ինչ-որ գո ղտրիկ պատմություն պատմե՞լ են Ձեզ, որ դեռ ոչ մեկ չգիտի սպարապետի մասին։ -Կարծում եմ, որ անհնար է մեծանալ նույն տանը, ուր ինքն է ապրել, և չիմանալ ավելի ընտանեկան պատմություններ: Հորեղբորս մասին տատիկս շատ էր սիրում պատմել:

Տան մեծերը մշտապես փորձել են մեր հիշողություններում վա ռ պահել նրա կերպարը: Հորեղբայրս իր տեսակով շատ նրբանկատ է եղել ու բոլորի նկատմամբ միշտ ուշադիր։ Փորձել է
ցանկացած հավաքների ժամանակ բոլորի հետ հասցնել շփվել, խոսել ։ Մի գեղեցիկ պատմություն պատմեմ։ Տատիկիս 60-ամյակին, երբ արդեն վերջացել էր միջոցառումը , ու բոլորը պետք է տուն

գնային, հորեղբայրս սրահում գտնվող բոլոր կանանց ծաղիկներ է նվիրել։ -Այսօր Վազգեն Սարգսյանի թանգարանում ի՞նչ առանձնահատուկ նմուշներ են ցուցադրվում, որոնք երիտասարդներին դարձնում են հաղորդակից սպարապետի գործունեությանը։ -Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում նրա ողջ կյանքն է ցուցադրված՝ օրորոցից մինչ տատիկիս պատրաստած վերջին գաթան, որն այդպես էլ մնացել էր նրա սեղանի վրա: -Ձեր կարծիքով, մեր

երիտասարդ սերունդն այսօր բավարար պատկերացում ունի՞ սպարապետի ու իր ժամանակակիցների գործունեության շուրջ։ -Կարծում եմ՝ այո: Պատ երազմն էլ առավել արժևորեց նրանց գործունեությունը և էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության մեջ: -Զարմիկներից ո՞վ է բնավորությամբ առավել շատ նման հորեղբորը։ -Նրան նմանվելու համար մենք դեռ երկար

ճանապարհ պետք է անցնենք: Այնուամենայնիվ, բոլորս էլ ունենք այնպիսի բնավորության գծեր, որոնք նման են: -Վազգեն Սարգսյանի զարմուհին լինելը Ձեզ լրացուցիչ պարտ ավորությունների և պատաս խանատվության առաջ կանգնեցնու՞մ է։ -Միանշանակ պատաս խանատվությունը շատ մեծ է, յուրաքանչյուր քայլից առաջ միշտ իր մասին ենք մտածում, բայց կարող եմ ասել՝ հաճելի պատաս

խանատվություն է: Իր հետ կապված ամեն ինչն է հաճելի: -Տեղյակ ենք, որ մասնավորապես դուք ուսումնասիրում եք Ձեր հորեղբոր լուսանկարների արխիվը։ Դեռ չհրապարակված լուսանկարներ կա՞ն արխիվի մեջ, որոնք հետագայում հանրությանը հասանելի կլինեն։ -60-ամյակին քույրս՝ Գրետան,
ցուցահանդես էր կազմակերպել թանգարանի մեջ: Բնականաբար դեռ կան չհրապարակված նկարներ,

որոնք ժամանակի ընթացքում անպայման կհրապարակվեն: -Հայտնի է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը նաև երգում էր, օրինակ՝ նրա կատարումներից ո՞րն եք ավելի շատ լսում և հավանում։ -Եթե հարցնեիք, որ տեսահոլովակն եմ ավելի շատ սիրում, անկասկած տալու էի նույն պատասխանը: Երգի անունը, եթե չեմ սխալվում՝ «Դու հեռացար» է: Այս երգի առավել գեղեցիկ կատարումն է իմ համար.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *