Ազգային ավիափոխադրող կոր ծանողը ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին է խոսում: Բաց երկնքի դե կլարատիվ փաստաթղթի ստեղծման 4 հարյուր հազար ԱՄՆ դոլարի մս խման հեղինակը, խոսում է դրա վ նասի մասին: Ավիատոմս ծախողին ավիացիայի ղեկավար նշանակելու վնա սարարության մասին խոսացողը Բաքվից անհայտ անձնավորության դնում է

ավիափոխադրումների գլխին։ Ռոբերտ Քոչարյանը շարքային ստ ախոս է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ ասաց քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը օրերս Ապարանում ընտրողների հետ հանդիպման
ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենա: «Պատ երազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է: Իմ նախագահության ժամանակ ազգային

փոխադրողը իրականացնում էր չվերթներ մենակ Եվրոպայում յոթ ուղղություններով»,-ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ինչ-որ հայրենական ավիաընկերության օգնել ոտքի կանգնել որպես ազգային փոխադրող: « 3 տարում կոր ծանեցին եղածը: Իմ ունեցած տեղեկություններով՝ կառավարումը ընդհանրապես փլ ուզեցինք: Մտածում են, եթե մարդը տոմս է վաճառել, կարելի է նշանակել քաղավիացիայի վարչության պետ: Դա նշանակում է, որ նրանք բացարձակապես չեն

հասկանում՝ ինչ է կառավարումը»,-նշեց նախկին նախագահը՝ հիշեցնելով, որ իր նախագահության վերջին տարիներին ուղեւորահոսքը գերազանցել է
1 միլիոնը: Շահեն Պետրոսյանը պատմեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, իրեն հրավիրել է իր աշխատասենյակ և պա հանջել է, որ ինքը «Արաքս» ավիաընկերության 50% տա իրեն։ «1997 թվականն էր։ Քոչարյանը ինձ կանչեց իր կաբինետ ու պահ անջեց, որ ես «Արաքս» ավիաընկերության 50 % տամ իրեն։ Ես իրեն պատասխանեցի՝ վարչապետ

մարդ ես, կարող ես մտնել պետռեգիստր և նայել, թե ովքեր են «Արաքս»-ի հիմնադիրները, տնօրենը ով է, տեղակալները ովքեր են։ Ես միայն քաղավիացիայի վարչության պետն եմ։ Ճիշտ է, ես աջակցել եմ «Արաքս» ավիաընկերությունը ոտքի կանգնի, աջակցել եմ այնպես, ոնց մնացած մասնավոր ավիաընկերությունների դեպքում։ Այո, մենք 3 հզոր ավիաընկերություն ունեինք՝ սկսած

հայկական ավիաուղիներից։ Մեր բարեփոխումների ծրագրում էր, որ մենք պետք է ներքին ու արտաքին մրցակցություն ունենանք, որ մոն ոպոլիաներ չլինեն շուկայում։ Եվ մենք դա իրականացրել էինք, սատարել էինք մասնավոր ընկերությունների ոտքի կանգնելուն, այդ թվում «Արաքս» ավիաընկերությանը։ Իսկ Քոչարյանը հրավիրել էր իր կաբինետ ու ասում էր, որ «Արաքս»-ի 50 % պիտի տամ իրեն։ Էդ խելքով էլ իրենք վարչապետ էին աշխատում, 50/50 ամեն ինչի մեջ փ այ մտնելով էլ աշխատում էին։ Էդպես եղավ «Արմենթելի» ,

«Արմենիա» հյուրանոցի, հանքաարդյունաբերության դեպքում։ Քոչարյանը կամաց-կամաց ամեն ինչ քան դեց երկրում, հիմա հանկարծ ասում է, թե պետք է վերականգնել»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանին մեր ժելուց հետո արդեն 1998 թվականի փետրվարին, դեռ նախագահ չդարձած, կառավարության որոշմամբ «Արաքս» ավիաընկերությունը վերացրեց. «Երբ ես Ռոբերտ
Քոչարյանին մեր ժեցի, իսկ մեր ժեցի, քանի որ այդ ավիաընկերությունը իմ սեփականությունը չէր,

նա 98 թվականին պարզապես ոչն չացրեց այս ավիաընկերությունը կառավարության 1 որոշմամբ։ Նա քինախ նդիր մարդ է։ Ուզում էր ասել՝ չեք տալիս ինձ «Արաքս»-ի 50 % , ուրեմն ես ձեզ կոչ նչացնեմ։ Եվ այդպես էլ արեց՝ ապօ րինի ձևով, կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությունը ոչն չացրեց։ Այդ որոշումը հիմա կա, փաստ է։ Այսինքն նա վերաց րեց «Արաքս»

ավիաընկերությունը, իսկ «Հայկական ավիաուղիները» հասցրեց սն անկացման շեմին։ Այն դեպքում, երբ ես 1996 թ-ին դուրս եկա հայկական ավիաուղիներից, 10 միլիոն դոլար պետական գումար էի թողել, որը մաքուր շահույթ էր և դրանով պետք է Բոինգ ձեռք բերեինք։ Իսկ Քոչարյանը 10 միլիոն դոլարը մս խեց, առհասարակ թաթը դրեց օդանավակայանի, առհասարակ ավիացիայի վրա, քանի որ

ամենամեծ ֆինանսական հոսքեր այնտեղ էին այդ ժամանակ»,-ընգծեց Պետրոսյանը։ Մեր զրուցակիցը համաձայն է նաև քաղավիացիայի բնագավառում վարվող քաղաքականության վերաբերյալ նոր կառավարության հասցեին հնչող քն նադա տության հետ, ոչ կոմ պետենտ մարդկանց ղեկավար նշանակելու հարցում, սակայն Պետրոսյանի խոսքով, այս հարցում էլ Ռոբերտ Քոչարյանը խոսելու տեղ չունի, քանի որ հենց նա էր «Բաքվի կլյուչնիկին» բերել (նկատի ունի «Արմավիա»

ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին. խմբ) ու «Արմավիա» էին ստեղծել «Հայկական ավիաուղիների ամբողջ ֆինանսական կապիտալի վրա։ «Ռոբերտ Քոչարյանին թվում է, թե բոլորս ամնե զիայով ենք տա ռապում, կամ չկանք, գոյություն չունենք։ Պատմությունը փաստաթղթերով է ստեղծվում, ոչ թե սրա նրա ասելով»,-եզրափակեց Պետրոսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *